Ալավերդիում հոգենյարդաբանական դիսպանսերում հաշվառված հարևանների ծեծկռտուքը դարձել է մահվան պատճառ
Նոյեմբերի 28-ին կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն, որն ավարտվել է սպանությամբ՝ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Այդ օրը, ժամը 12։20-ի սահմաններում, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Թումանյանի բաժնում ավագ համայնքային ոստիկանը օպերատիվ տեղեկություններ է ստացել, որ Ալավերդի քաղաքում վիճաբանություն է տեղի ունեցել, որն ավարտվել է սպանությամբ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողները ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ և համագործակցում են ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Լոռու մարզային քրեական ոստիկանության ծառայողների հետ և պարզում դեպքի հանգամանքները։
Պարզվում է, որ մեկ օր առաջ, ժամը 18։00-ի սահմաններում Ալավերդի քաղաքի բնակիչ 74-ամյա Լյովիկ Շ․-ն այցելել է համաքաղաքացի 75-ամյա Վազգեն Դ․-ի տուն, որտեղ նրանց միջև կենցաղային հարցերի շուրջ առաջացել է վիճաբանություն, և այդ ժամանակ Վազգեն Դ․-ն փայտե ինչ-որ առարկայով մի քանի անգամ հարվածել է Լյովիկ Շ․-ի գլխին, ինչն դարձել է վերջինիս մահվան պատճառ, իսկ Վազգեն Դ․-ն հեռացել է նշված վայրից։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել
Իսրայելական ընտրությունների արդյունքները որոշում են խորհրդարանի կազմը, բայց չեն երաշխավորում նոր կառ...