Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Կոռնիձորի վարչական ղեկավարը հերքում է. անգամ կրակոց չկա Պատերազմը կարող է տարածվել Ուկրաինայից ու Ռուսաստանից դուրս․ աշխարհն ապահովագրված չէ նոր աղետներից․ Արտակ Զաքարյան Իմ գնահատականները իրականությանը շատ մոտ էին․ Շարմազանով 40 րոպեում դեպի Սյունիք․ «Սյունիք» օդանավակայանն ու NovAir-ը՝ TourExpo 2026-ում Տեղի է ունեցել «Անպատշաճ Մտքեր Արդարության և Հեղափոխության մասին» իրավափիլիսոփայական գրքիս շնորհանդեսը Միևնույն է երբեք մեր սպառողը չշահեց, հացի գները ոչ մի տեղ չեն իջել. Հարություն Մնացականյան «Համահայկական ճակատ»-ի 5-րդ համագումարում Արսեն Վարդանյանը վերընտրվեց կուսակցության նախագահ Իշխանությունները խոստովանում են, որ Հայաստան-Եվրոպական Միություն անդամակցության կոնկրետ որոշում ու քայլ չկա․ Արամ Վարդևանյան Այսօր մասնակցեցի «Կանանց հզորացման ակադեմիայի» դասընթացին՝ հանդես գալով Առաջնոդության թեմայով դասախոսությամբ. Էդմոն Մարուքյան Հայաստանի Հանրապետությունը կործանելու մանդատ Փաշինյանը չի ստացել. Ավետիք Չալաբյան Փաշինյանի խոսքերը հենված չեն ոչ գիտելիքի և ոչ էլ հաջողված աշխատանքային փորձի վրա. Հրայր Կամենդատյան Արցախի հարցն ամրագրված է միջազգային իրավունքով` դեռևս ԽՍՀՄ-ի փլուզումից հետո. Աննա Կոստանյան
Սեպտեմբերի 8-ին և 9-ին Երևանի և մարզերի հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԻսրայելի անվտանգության կաբինետը քննարկել է Իրանի շուրջ ստեղծված իրավիճակըՀոբարձի գյուղում հրազենային միջադեպի հետևանքով 30-ամյա տղամարդ է վիրավորվելԵԱԶԲ․ Հայաստանում գնաճը օգոստոսին կազմել է 4,4%Հեղափոխականների իշխանությունը շուտով չի կարողանալու վճարել ռեպրեսիվ ապարատի աշխատավարձերը. Հրայր ԿամենդատյանՀայկական նոր դիվանագիտության դեմքը․ կեղտոտ կոշիկներ, ճմռթված կոստյում. Հրայր ԿամենդատյանՄիլիոնների փոխհատուցման պահանջ ԵՊՀ-ին. ընդդիմադիր հայացքներով դասախոսը շահել է դատարանումԱդրբեջանը կա և հավերժ լինելու է մեզ թշնամի պետություն. պետք է սա միշտ հիշել. Արմեն ՄանվելյանԹբիլիսիի տրամվայի գիծը կկառուցի թուրքական «EYE» ընկերությունըՈւգոչուկվու Իվուն պատրաստ կլինի սեպտեմբերյան հավաքինՀայկ Մելիքյանը Կատովիցեում բացեց 5-րդ Հայկական մշակույթի փառատոնըԱդրբեջանը սկսել է Սոթքի ոսկու հանքում պայթեցման աշխատանքներԿասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըՈւիթքոֆը հայտարարել է Մոսկվայում և Կիևում բանակցություններից հետո գրանցված առաջընթացի մասինԱնկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառումներ Երևանում և մարզերումՆիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ ԴանիելյանՀրշեջ-փրկարարները մարել են «Երևանյան» լճին հարակից ձորում բռնկված հրդեհըԹուրքիան ու Ադրբեջանը համատեղ ռազմածովային ԱԹՍ-ների արտադրություն են սկսումԵրևան-Երասխ ավտոճանապարհին «Opel»-ը վրաերթի է ենթարկել 75-ամյա հեծանվորդին․ վերջինս տեղում մահացել էԱրամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ Մուրսիա
Տեսանյութեր

Հայ եւ ռուս ժողովուրների դարավոր բարեկամությունը. կլոր սեղան քննարկում՝ փորձագետների մասնակցությամբ (տեսանյութ)

 
«Հարավային Կովկասում Ռուսաստանի դերն ու ներդրումները շատ են՝ տնտեաության եւ այլ տարբեր ոլորտներում: 
 
Սրա մասին մենք ոչ թե պարզապես մոռանում ենք, այլ ընդհանրապես մոռացել ենք։
 
Ահա վերջերս ես խոսում էի մի խումբ երիտասարդների հետ՝ կրթված, հայաստանյան բուհեր ավարտած, և նրանք զարմանքով էին լսում, երբ ես ասացի՝ այս ծաղկուն հովիտը, որտեղ ձմերուկ է աճում, բանջարեղեն եւ մրգեր, այնտեղ իրականում աղակալած հողեր էին, և որ Արարատյան դաշտավայրն այսօր այնպիսին է, ինչպիսին կա՝ հայ, ռուս, ընդհանրապես խորհրդային կենսաբանների, ագրոնոմների և գիտնականների ջանքերի շնորհիվ, նրանք պարզապես զարմացան, նրանք դա չէին գիտեր․ կարծում էին, թե այդպես միշտ է եղել, մինչդեռ սա Ռուսաստանի եւ անդրկովկասյան երկրների համատեղ ջանքերի արդյունք է:
 
Մեր գրքում, որը մեծ աշխատություն է, այս հարցերի մասին ենք խոսում»։ 
 
Այս մասին «Ռուսաստանը և Հարավային Կովկասը. պատմություն և մշակույթ» գրքի շնորհանդեսի ժամանակ
հայտարարել է Երևանում Ռուսաստանի Գիտության և մշակույթի կենտրոնի ղեկավար Վադիմ Ֆեֆիլովը:
 
Աշխատությունը կյանքի է կոչվել «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի և ՌՈՒՆԻՎԵՐՍ հրատարակչության համագործակցության արդյունքում և համընկնում է 2025 թվականին նշվող հանրային դիվանագիտության 100-ամյակի հետ։
 
«Դարերի միջով. Ռուսաստանը և Անդրկովկասը քաղաքակրթությունների երկխոսության մեջ» խորագրով քննարկման ժամանակ մասնակիցները քննարկեցին Ռուսաստանի և Անդրկովկասի երկրների միջև դարավոր պատմական և մշակութային կապերը, նրանց ընդհանուր մշակութային ժառանգությունը, խորհրդային շրջանի ազդեցությունը հայ ժողովրդի ինքնության վրա, ինչպես նաև մշակութային և կրթական երկխոսության դերը տարածաշրջանային կայունության ամրապնդման և երկկողմ համագործակցության հեռանկարների գործում։
 
Պատմական գիտությունների թեկնածու, Պլեխանովի անվան Ռուսաստանի տնտեսագիտական համալսարանի Երևանի մասնաճյուղի տնօրեն Թամարա Վարդանյանն էլ շեշտում է՝ նման աշխատությունները բավական կարևոր են այսօր հատկապես, քանի որ ընդհանուր առմամբ գիտական առնչությունները մի փոքր նվազել են Հայաստան,Ռուսաստան ձևաչափում, և սա չի կարող չմտահոգել .
 
«Նման աշխատությունները, որոնք ներառում են հատկապես 19-րդ դարի ժամանակաշրջանը, նրանք լույս են սփռում այդ կարևոր, կարելի է ասել, վճռական մի փուլի, որը վերաձևավորել է նաև տարածաշրջանի քարտեզը, թե վարչական քարտեզը՝ վարչատնտեսական և թե՛ նաև էթնիկ քարտեզը։19-րդ դարը, ինչպես գիտեք,դա այն ժամանակաշրջաններ, երբ մի տարածաշրջանը անցավ Ռուսական կայսրության տարածք,դա սկսվեց 1801 թ․ից, երբ Վրաստանն անցավ Ռուսական կայսրության կազմի մեջ, և 1828 թ․-ին էլ նաև Թուրքմենչայի պայմանագրով Արևելյան Հայաստանը միացավ։Ռուսաստանի այս ժամանակաշրջանը, իսկապես, ես առաջին հերթին հայ ժողովրդի կյանքում պետք է ասեմ, որ դրական փոփոխություններ մտցվեց, և այս մոտեցումը, դ ակադեմիական մոտեցում է, ոչ թե քաղաքական, ոչ այլ կերպ, այլ զուտ պատմագիտական և ակադեմիական մոտեցում է, որ, իսկապես, դրական նշանակություն է ունեցել Արևելյան Հայաստանի անցումը Ռուսաստանին։
 
Մենք պետք է նայենք, տեսնենք 18-րդ դարում ինչպիսի իրավիճակ էր Արևելյան Հայաստանում, և 17-րդ դարում ինչպիսի իրավիճակ էր։ Համոզված եմ, որ ոչ ոք չի մոռացել, նաև որ Արևելյան Հայաստանը գտնում էր այդ ժամանակ Պարսկաստանի տիրապետության տակ և։Գիտենք և Շահաբասի բռնագաղթի մասին 300000, ուրեմն, մենք զոհ ունեցանք նաև հետագայում, հ օրինակ՝ 1790-ական թվականներին, Արցախից արտագաղթ եղավ, Խաչեն գավառից՝ հատկապես, և այլն, և 17,18-րդ դարերում մենք։Եվ ունենք իրավիճակ, երբ հայկական էթնիկ տարրը բավականին էսպես սեղմված, ճնշված, բավական էսպես իրավիճակում է։ Ավելի վատթար էր իրավիճակը Օսմանյան կայսրությունում, մենք այդ մասին շատ լավ գիտենք, և որը ավարտվեց 1915 թվականի ցեղասպանությամբ։Իսկ ինչ վերաբերվում է 19-րդ դարին, ապա Ռուսական կայսրության տիրապետության տակ, բնականաբար, սոցիալ տնտեսական իրավիճակը ավելի բարելավեց։ 1836 թվականի բոլոժենի են հատկապես ուզում եմ հիշատակել, երբ մեր եկեղեցու հարաբերությունները ռուսական իշխանության հետ կարգավորվեց։
 
Եվ մեր եկեղեցին մեծամասամբ պահպանեց այն իշխանությունը, որը ինքը ինքը ունեցել էր։ Է մի փոքր այլ իրավիճակ էր վրացական եկեղեցու հետ, 1811 թ․-ին վրացական եկեղեցու մի կարգավիճակը մի փոքր իջավ, քանի որ վրացիներ, ինչպես գիտենք, նրանք ուղղափառ են և ռուսները նույնպես ուղղափառ են, այդ իսկ պատճառով ուղղափառ եկեղեցին վրացիների նկատմամբ և վրացական եկեղեցու նկատմամբ մի փոքր այլ վերաբերմունք ունեցավ։Ինչը չեղավ մեր նկատմամբ, մենք բավականին էսպես կարգավիճակը պահպանեցինք»-ասում է Վարդանյանը:
 
Պատմական գիտությունների դոկտոր Ստեփան Ստեփանյանցն էլ հավելում է՝ գիրքը հետաքրքիր կլինի հատկապես ուսանողների համար.«Գիրքը շատ հետաքրքիր է, եւ փուլերը՝ 1801 թ․ից մինչև 1917 թ․-ին, ամբողջը ձեւավորում է իր մեջ է: 
 
Այն հետաքրքիր եւ օգտակար կլինի նաև ռուսախոս ուսանողությանը համար : Գիրքը հետաքրքիր է նաեւ նրանով, որ Երևանին է նվիրված, մեր քաղաքի զարգացումը կա, այնտեղ կան նաեւ մեր մտավորականները՝ և՛ Սուրենյանցը, և՛ Թումանյանը, և՛ Լորիս Մելիքովը, որոնք գործել են ցարական Ռուսաստանի կազմում»:Ներկաներն ընդգծում են նաև՝ նման ձևաչափով քննարկումները և աշխատությունները, վստահաբար կարևոր քայլ են երիտասարդ սերնդի շրջանում պատմության նկատմամբ հետաքրքրությունը արթնացնելու և երկու պետությունների մշակութային և գիտական կապն ամրապնդելու համար։