Թմրամիջոցով փաթեթներ տեղադրող տղամարդը ձերբակալվել է․ ոստիկանների բացահայտումը
Քրեական ոստիկանության Տավուշի մարզային վարչությունում ստացվել էր օպերատիվ տեղեկություն, որ Դիլիջան քաղաքի բնակիչ 30-ամյա երիտասարդը Երևանում և Տավուշի մարզի տարբեր բնակավայրերում տեղադրելու միջոցով իրացնում է թմրանյութ:
Դիլիջանի Շահումյան փողոցում երիտասարդը ձերբակալվեց և իր վարած «Նիսան» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ տեղափոխվեց Համայնքային ոստիկանության Դիլիջանի բաժին: Այս մասին տեղեկանում ենք ՆԳՆ ոստիկանությունից։
Նրա խուզարկությամբ հայտնաբերվեց կպչուն ժապավենով և թղթե մեկական փաթեթ` մարիխուանայի նմանվող զանգվածներով: Երիտասարդը հայտնեց, որ դրանք ձեռք է բերել տելեգրամյան ալիքի միջոցով, և մարիխուանայով 80 փաթեթ արդեն իսկ տեղադրել է Երևանում։ Նա հավելեց, որ «Նիսան» ավտոմեքենայում կա մեկնարկային ատրճանակ։
Ավտոմեքենան տեղափոխվեց պահպանվող հատուկ տարածք, իսկ կազմված փաստաթղթերն ուղարկվեցին Դիլիջանի քննչական բաժին։
Քրեական վարույթի շրջանակում նոյեմբերի 15-ին կատարված խուզարկությամբ երիտասարդի բնակարանում հայտնաբերվեց թղթե փաթեթներով ընդհանուր՝ ավելի քան 90 գրամ քաշով դեղնականաչավուն զանգված, մոխրացած հետքերով 2 կաթուցիչ և կանեփի սերմեր։
«Նիսանի» խուզարկությամբ հայտնաբերվեց ատրճանակը` 10 փամփուշտով։
Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Իսրայելական ընտրությունների արդյունքները որոշում են խորհրդարանի կազմը, բայց չեն երաշխավորում նոր կառ...
Կստիպեյի ստորագրել որոշում, որ ՀԱՊԿ֊ի անդամ երկրները իրավունք չունեն վաճառելու զենք Ալիևին. Արշակ Կա...
ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել