Դուբայում գործարկվել են նոր արևային հզորություններ
Դուբայում շահագործման են հանձնվել նոր արևային կայաններ, որոնք ուղղված են կենտրոնացված սառեցման համակարգում ածխածնային հետքի նվազեցմանը։ Նախագիծը իրականացվել է «արևային վարձակալության» ձևաչափով, ինչը հնարավորություն է տալիս ներգրավել մասնավոր ներդրումներ՝ առանց օպերատորի կապիտալ ծախսերի։
Չորս արևային օբյեկտների հզորությունը կազմում է 1.2 ՄՎտ, իսկ կանխատեսվող տարեկան արտադրությունը՝ շուրջ 1.5 միլիոն կՎտ·ժ էներգիա։ Սա կօգնի տարեկան մոտ 600 տոննա CO₂ արտանետման կրճատմանը, ինչը համարժեք է շուրջ 100 տնային տնտեսության տարեկան էներգասպառմանը։ Կայանները տեղակայված են տանիքներին, ավտոկայանատեղիների տաղավարներին, ջերմային էներգիայի պահպանման տարաներին, ինչպես նաև ուղղահայաց ճակատներին՝ ինչը բարձրացնում է գեներացիայի արդյունավետությունը խիտ քաղաքային կառուցապատման պայմաններում։
Ֆինանսական մոդելի համաձայն՝ ներդրողը պատասխանատու է օբյեկտների կառուցման և հետագա շահագործման համար։ Նախագծի մասնակիցների գնահատմամբ՝ սա նվազեցնում է էլեկտրաէներգիայի գնման ծախսերը, բարձրացնում է ծախսերի կանխատեսելիությունը և կարող է մասշտաբավորվել այլ տարածքներում։ Նախաձեռնությունը համահունչ է Դուբայի մինչև 2050 թ. մաքուր էներգետիկայի զարգացման ռազմավարությանը և ԱՄԷ-ի ածխածնային չեզոքության նպատակներին։ Նախագծի մասնակիցները նշում են, որ վերականգնվող էներգիայի ինտեգրումը քաղաքի սառեցման համակարգերում կթույլատրի արագացնել անցումը դեպի ավելի կայուն քաղաքային ենթակառուցվածք։
Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։
Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը։
Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։
Զանգահարեք 8757, 010 440055
էլ. փոստ ֊ [email protected]




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան