Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ Կարապետյան «ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» Խաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ Կարապետյան Դուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին Ապահով սահման՝ անվտանգ ապագա մեր երեխաների համար․ Ուժեղ Հայաստան Այս իշխանություններին այլևս ոչ մի երկիր լուրջ չի ընդունում. Մենուա Սողոմոնյան Իշխանությունը վախեցնում է մարդկանց, որ եթե իրենք չլինեն, աշխարհի վերջը կգա. Աննա Կոստանյան Տնտեսական աճի աղբյուրների հիմքը նեղանում է. հույսը՝ մի քանի ոլորտի վրա. «Փաստ»
Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ ԿարապետյանԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPPԱՆ՝ Վանաձորում շտապօգնության մեքենայի վթարի մասինԱնձնագրում հայրանուն չի նշվելու․ ի՞նչ տվյալներ կպարունակեն անձնագիրն ու նույնականացման քարտըԻրանը ԱՄՆ-ի հետ հանդիպման անհրաժեշտություն չի տեսնում. ԱրաղչիԲաստոնին կտեղափոխվի Բարսելոնա միայն մեկ պայմանով․ Mundo DeportivoՔՊ-ն ՀՀ կես միլիոն քաղաքացու զրկել է ընտրելու իրավունքից. Ավետիք Չալաբյան
Հասարակություն

Թուրքիայում գտնվող հայկական եկեղեցին ոչնչացման եզրին է

Վան նահանգի Իփեքյոլուի շրջանի Բաքրաչլը գյուղի հայկական Վարագավանք վանական համալիրը ոչնչացման եզրին է։ Տեղացիներն այդ վանքն անվանում են Յոթ եկեղեցի (Yedi Kilise): Վանքը կառուցվել է 7-րդ դարում պատմական Վասպուրականի նահանգում՝ Վան քաղաքի հարավարևելյան հատվածում՝ Վարագա լեռան լանջին։ Նախկինում այն եղել է Վանի արքեպիսկոպոսի նստավայրը։ Վարագավանքի եկեղեցիների մեծ մասն արդեն իսկ գոյություն չունի: Այն, ինչ մնացել է, միայն պատերն են ու քարերը: Համալիրից կիսով չափ պահպանվել է միայն մեկ եկեղեցի, որը նույնպես փլուզման եզրին է, փոխանցում է Ermenihaber.am-ը։

Պատմական վանքը, որը մինչ օրս համապարփակ վերականգնման չի ենթարկվել, տարիների ընթացքում վանդալիզմի է ենթարկվել գանձ որոնողների կողմից և լրջորեն վնասվել է 2011 թվականի Վանի երկրաշարժի ժամանակ։

Փլուզված եկեղեցին արդեն 40 տարի է, ինչ գտնվում է տեղացի Մեհմեթ Չոբանի հոգածության ներքո։ Վարագավանքի հարևանությամբ կա նաև մզկիթ, որի կրոնական առաջնորդը 1950-ականներին եղել է Մեհմեթի հայրը ու նա նշել է, որ կաևոր է, որպեսզի հայկական այդ պատմական կառույցը պահպանվի։ Նա նշել է, որ ժամանակին այդ վանքը ծառայել է որպես գոմ և իր հոր նախազգուշացումների շնորհիվ է, որ այն չի շարունակել մնալ որպես ախոռ։

«Հայրս կամեցել է, որ այս վայրը պահպանվի։ Ես այստեղ եմ 35-40 տարի, և նրա հիշատակի համար չեմ կարող լքել այն», –  նշել է նա։

Նա նաև հավելել է, որ այս պարտականությունը կտակել է իր զավակին՝ ասելով «Ամոթ մեզ, եթե այն անտեր մնա իմ մահից հետո։ Ես ասել եմ իմ զավակին, բայց նրանք ասում են, որ դժվարություններ կունենան աշխատանքային ծանրաբեռնվածության պատճառով»։

Տեղացին նշել է, որ վանքը պահպանում է ամբողջությամբ սեփական միջոցներով։ Ըստ նրա՝ գմբեթներից երեքը փլուզվել են ու ինքն  այն ծածկել եմ փայտով և թիթեղով։ Ձմռանը, որբ  ձյուն է տեղում, ինքն է այն մաքրում ու վանքի տարածքը  մետաղական ցանցով պատում։

«Անցյալ տարի ես այն ամբողջությամբ ծածկել եմ բրեզենտով, բայց քամին այն պատառոտել է։ Ես ամեն տարի գումար եմ ծախսում իմ սեփական գրպանից»։ – նշել է նա։

Նա նաև շեշտել է, որ բազմիցս դիմել  է համապատասխան հաստատություններին բայց չի ստացել անհրաժեշտ աջակցություն։ Ըստ նրա՝ Հայաստանից, Շվեյցարիայից, ԱՄՆ-ից և Ռուսաստանից տարբեր խմբեր պատրաստ են կամավոր կերպով աջակցել վանքի պահպանմանը։ Միայն թե վերականգնման ենթարկվի, բոլորը պատրաստ են օգնության, բայց և հավելել է, որ պաշտոնական գործընթացներն առաջընթաց չեն գրանցում։