Այսուհետ՝ ոչ թե «սպոնտան», այլ կազմակերպված. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանի հերթական կեղծ «պատարագ»-հանրահավաքի ժամանակ, երբ Վեհափառի անունը նորից չհնչեց, բազմաթիվ քաղաքացիներ իրենց դժգոհությունը հայտնեցին և սկսեցին բարձրաձայն հնչեցնել Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի անունը: Դրան հետևեցին ոստիկանների՝ արդեն սովորական դարձած վայրագությունները:
Մասնավորաբար, նրանք բերման ենթարկեցին Հովհաննես Իշխանյանին ու Հայկ Դորունցին: Ընդ որում, այնպիսի փութաջանությամբ, կարծես խոշորագույն հանցագործ էին բռնել: Ավելին, դրանից հետո իշխանական քարոզիչներն ու սատելիտները, հասկանալով, որ Փաշինյանի բեմականացրած «պատարագները» գոնե Երևանում իրենց ցանկացած հունով՝ լուռումունջ, հանգիստ, անարգել չեն ընթանում, տեղեկատվական հարթակներում լծվել էին Եկեղեցու թիկունքին կանգնածներին, մասնավորաբար «ՀայաՔվե» քաղաքացիական-հասարակական միավորման անդամ Հովհաննես Իշխանյանին վարկաբեկելու, վերջինիս մասին կեղծ տեղեկություններ տարածելու գործին: Դե, Նիկոլ Փաշինյանի, ՔՊ-ի ու նրանց կցված սատելիտների դեպքում լավագույնը, որ ստացվում է, աջուձախ վարկաբեկելն ու կեղծիք տարածելն է:
«Փաստ» թերթի տեղեկություններով, ազգային ուժերի շրջանում կա որոշում՝ հետագայում՝ բոլոր այն դեպքերում, երբ Նիկոլ Փաշինյանը կկազմակերպի իր հակաեկեղեցական հանրահավաք-«պատարագները», ոչ թե «սպոնտան», այլ կազմակերպված ձևով ներկա լինել, խանգարել այդ հակաեկեղեցական, հակազգային, կեղծ արարողությունները, հնչեցնել Վեհափառի անունը: Մեր աղբյուրները փոխանցում են, որ այդպիսով նպատակ կա այլ եկեղեցիները փրկել պղծումից, ինչպես և ամբողջ աշխարհին ցույց տալ, որ մեր հանրության մեջ Հովհաննես Իշխանյանի նման հայրենասեր, ազգային, եկեղեցասեր, վերջապես իրական հայ մարդիկ անհամեմատ շատ են, ու նրանք Հայ առաքելական եկեղեցու կողքին են:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան