ՅՈՒՆԵՍԿՕ-ում միաձայն ընդունվել է Հայաստանի հեղինակած բանաձևը
Դեկտեմբերի 1-ին Փարիզում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում տեղի ունեցած Զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության մասին 1954թ. Հաագայի կոնվենցիայի բարձր պայմանավորվող կողմերի 16-րդ հանդիպման շրջանակներում Կոնվենցիայի 136 անդամ-պետությունները միաձայն ընդունել են Հայաստանի հեղինակած «Մշակութային ժառանգության պաշտպանության և վերականգնման ամրապնդումը նոր և զարգացող տեխնոլոգիաների կիրառմամբ» խորագրով բանաձևը: Այս մասին հայտնում է ԱԳ նախարարությունը:
Բանաձևում կարևորվում է հակամարտությունների ընթացքում և հետհակամարտային շրջանում նոր ու զարգացող տեխնոլոգիաների կիրառումը մշակութային ժառանգության պահպանման, պաշտպանության, փաստագրման և մշտադիտարկման գործում:
Փաստաթղթում կոչ է արվում ՅՈՒՆԵՍԿՕ-ին նպաստել միջազգային համագործակցությանը՝ ուղղված մշակութային ժառանգության պաշտպանության ոլորտում նշյալ տեխնոլոգիաների լայն կիրառմանը և ընդգծվում է ինստիտուցիոնալ ու փորձագիտական կարողությունների ամրապնդման անհրաժեշտությունը:
Բանաձևի նպատակն է ամրապնդել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործիքակազմը՝ միավորելով իրավունքը, նորագույն տեխնոլոգիաները, ստեղծագործ միտքը և համագործակցությունը՝ ուղղված մշակութային ժառանգության պաշտպանությանը, պահպանմանը և վերականգնմանը։
Այս նախաձեռնությունը վերահաստատում է ՀՀ հանձնառությունը մշակութային ժառանգության պաշտպանությանը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի, ինչպես նաև 1954թ. Հաագայի կոնվենցիայի նպատակների առաջմղմանը:




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Իսրայելական ընտրությունների արդյունքները որոշում են խորհրդարանի կազմը, բայց չեն երաշխավորում նոր կառ...
Կստիպեյի ստորագրել որոշում, որ ՀԱՊԿ֊ի անդամ երկրները իրավունք չունեն վաճառելու զենք Ալիևին. Արշակ Կա...
ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել