Քաջալերող ենք համարում ՀՀ-ի խորհրդարանի ընդունած օրենքը ԵՄ-ին անդամակցելու գործընթաց սկսելու մասին
Եվրամիությունը քաջալերող է համարում Հայաստանի խորհրդարանի ընդունած օրենքը Միությանն անդամակցելու գործընթաց սկսելու մասին` նաև այն պատճառով, որ դա Հայաստանի ժողովրդի կամքի արտահայտությունն է։
Բրյուսելում հայ լրագրողների խմբի հետ հանդիպմանն այդ մասին ասել է Եվրամիության ընդլայնման քաղաքականության հարցերով բարձր հանձնակատար Մարթա Կոսը՝ պատասխանելով «Արմենպրես»-ի հարցին այն մասին, թե ինչպես են ԵՄ-ում գնահատում Հայաստանի խորհրդարանի ընդունած օրենքը Եվրամիությանն անդամակցելու գործընթաց սկսելու մասին, և արդյոք հայ պաշտոնյաների հետ քննարկումների ժամանակ ազդակներ ստացել են, որ Հայաստանը պատրաստվում է դիմել ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակ ստանալու համար։
«Այս որոշումը մենք գնահատում ենք որպես շատ քաջալերող, նաև որովհետև դա Հայաստանի ժողովրդի կամքի արտահայտությունն է: Գործընթացը սկսելու նպատակով Հայաստանը պետք է դիմի թեկնածուի կարգավիճակի համար, ինչը դեռ չի արվել, և, իհարկե, անդամ պետությունները պետք է «կանաչ լույս» տան։ Տեսնենք, թե ինչ տեղի կունենա: Նույնիսկ, եթե դա տեղի չունենա, ինչ էլ որ մենք անենք հիմա, կարող է նաև նպաստել եվրոպական ապագային, իսկ երբ ես խոսում եմ եվրոպական ապագայի մասին, դա միայն անդամակցության մասին չէ»,- ասել է Կոսը:
Հայաստանի խորհրդարանը 2025 թվականի մարտին ընդունել է օրենք Եվրամիությանն անդամակցելու գործընթաց սկսելու մասին։ Եվրամիությանը անդամակցության գործընթացի մասին օրենքի նախագիծն Ազգային ժողովում շրջանառվել էր «Եվրաքվե» քաղաքացիական նախաձեռնության միջոցով։ Սահմանված ժամկետում նախաձեռնությանը հաջողվել էր հավաքել 60 հազար ստորագրություն՝ անհրաժեշտ 50 հազարի փոխարեն։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան