Ծառատունկ՝ հանուն Հայաստանի
Ակբա բանկի աշխատակիցները «Իմ անտառ Հայաստան» կազմակերպության հետ կրկին միավորվել են ավելի կանաչ հայրենիք ունենալու նպատակի շուրջ։
Այս տարվա ընթացքում արդեն երկրորդ անգամ բանկի կամավորները վերադարձել են Գեղարքունիքի մարզի Ծաղկունք գյուղի հարակից շրջան՝ ծառատունկ իրականացնելու, ինչպես նաև նախորդ ծառատունկի արդյունքները տեսնելու և ապագա անտառի հիմքը շարունակելու համար։
Ակբա բանկի և «Իմ անտառ Հայաստան» կազմակերպության գործընկերությունը շուրջ հինգ տարվա պատմություն ունի. այս տարիների ընթացքում համատեղ հազարավոր ծառեր են տնկվել Հայաստանի տարբեր շրջաններում։
«2021թ.–ին Ակբա բանկը դարձավ մեր առաջին գործընկերը և տնկեց առաջին 2500 ծառը։ Հայաստանի համար շատ կարևոր է, որ Ակբա բանկի նման գործընկերները շատ լինեն, և մենք կարողանանք փոխել մարդկանց մոտեցումը բնապահպանական խնդիրները լուծելու առումով։ Ակբա բանկի մոտեցումը շատ օգնեց մեզ, որովհետև այն վարակիչ դարձավ մյուս ընկերությունների համար։ Բոլորը սկսեցին ավելի խորը գիտակցել, թե ինչ կարևոր է բնապահպանական խնդիրների լուծումը»,- նշել է «Իմ անտառ Հայաստանի» կորպորատիվ հաճախորդների հետ աշխատող բաժնի ղեկավար Ալինա Կարապետյանը։
«Իմ անտառ Հայաստան» կազմակերպությունը նախատեսում է առաջիկա տասը տարիների ընթացքում ավելի քան 15 միլիոն ծառ տնկել, որի արդյունքում կունենանք էկոլոգիապես ավելի մաքուր ու կանաչ Հայաստան։
Մանրամասն՝ տեսանյութում։
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Իսրայելական ընտրությունների արդյունքները որոշում են խորհրդարանի կազմը, բայց չեն երաշխավորում նոր կառ...
Կստիպեյի ստորագրել որոշում, որ ՀԱՊԿ֊ի անդամ երկրները իրավունք չունեն վաճառելու զենք Ալիևին. Արշակ Կա...
ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել