Իշխանական պատգամավորներից ոմանք հասկացնում են, որ համաձայն չեն ՔՊ կուրսի հետ. «Հրապարակ»
«Հրապարակ» օրաթերթը գրում է. Երեկ հայտնի դարձավ, որ որոշ պատգամավորներ չեն առաջադրվել որպես պատգամավորության թեկնածու։ Նրանցից ոմանք բացատրեցին, թե իրենք ջանք ու եռանդ չեն խնայելու թիմի համար աշխատելու, սակայն ՔՊ-ում գիտեն, որ նրանց քծնանքն ու ջանքերը մի պատճառ ունեն` Փաշինյանի բարեհաճությունը շահել, որ չպատժի չառաջադրվելու համար եւ թողնի՝ «ապրեն»:
Բայց նրանցից ոմանք տողատակերում հասկացնում էին, որ համաձայն չեն ՔՊ-ի կուրսի հետ, օրինակ, ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանը, որը, փաստորեն, «կուլ չտվեց» իր նկատմամբ անարգանքը, երբ թույլ չտվեցին մասնակցել համագումարին՝ 30 հազար դրամ անդամավճարն ուշացնելու համար։ Քրիստինե Պողոսյանը՝ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի մտերիմը, որը նրա նկատմամբ քրեական հետապնդումից հետո օտարվեց ՔՊ-ից։ Լիլիթ Կիրակոսյան անունով մի պատգամավոր էլ չի առաջադրվել, բայց նրա մասին հանրությունը ոչինչ չգիտի, որովհետեւ 4 տարի ծպտուն չի հանել։
Մի մասն էլ հասկացել է, որ շանս չունի ընդգրկվելու: Իսկ Աննա Հակոբյանի եղբորը` Հրաչ Հակոբյանին, ընտանիքն է հետ պահել առաջադրվելուց, որ փեսա-աներձագ, ազգուտակին առաջ բրթելու մեղադրանքները նվազեն: Երբեմնի ակտիվիստ Լենա Նազարյանն էլ է վերջին տարիներին անհետացել, նրան Աննա Հակոբյանն իր թեւի տակ է առել «Իմ քայլը» հիմնադրամում։ Խաչատուր Սուքիասյանն իր որոշումը համաձայնեցրել է Փաշինյանի հետ։ Ի դեպ, չնայած Տիգրան Ավինյանն առաջադրվելու ցանկություն չի ունեցել, բայց հասկանալով, որ գլխացավանքի մեջ կընկնի, վերջին օրերին փոխել է որոշումը։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան