Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-ից Ֆիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ Կարապետյան «ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» Խաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ Կարապետյան Դուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին
Մեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-իցՖիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ ԿարապետյանԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPPԱՆ՝ Վանաձորում շտապօգնության մեքենայի վթարի մասին
Հասարակություն

Կայացել է մարդու իրավունքների ոլորտում ազգային մեխանիզմի թվային գործիքի պաշտոնական շնորհանդեսը

Դեկտեմբերի 2-ին՝ մարդու իրավունքների միջազգային օրվանն ընդառաջ, տեղի է ունեցել Հայաստանի՝ մարդու իրավունքների ոլորտում միջազգային հաշվետվողականության ամրապնդման ազգային մեխանիզմի թվային գործիքի (AI-NEMRA/Armenia’s Institutional Network for Monitoring and Reporting) շնորհանդեսը:

Հանդիպմանը մասնակցել են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը, տարբեր նախարարությունների և գերատեսչությունների բարձրասիտճան ներկայացուցիչներ, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ:

Բացման խոսքով հանդես է եկել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը՝ նշելով, որ մարդու իրավունքների ոլորտում Հայաստանի մոնիտորինգային թվային հարթակի գործարկումը կարևոր քայլ է դեպի մշտադիտարկման ավելի ժամանակակից, արդյունավետ և մասնակցային համակարգ, ինչը լիովին համահունչ է Հայաստանի թվայնացման ռազմավարությամբ սահմանված առաջնահերթություններին, ինչպես նաև պետական կառավարման ոլորտն ավելի բաց, թափանցիկ և հանրության համար ընկալելի դարձնելու տեսլականին: Ընդգծվել է «AI-NEMRA» հարթակի կարևորությունը՝ որպես մարդու իրավունքների, նորարարական տեխնոլագիաների և դիվանագիտության սիներգիայի արտացուլում:

Բացման հատվածում ելույթներով հանդես են եկել նաև Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոբը, Հայաստանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեն և «Տեղեկատվական համակարգերի գործակալություն» հիմնադրամի տնօրեն Ներսես Երիցյանը։

ՀՀ ԱԳՆ մարդու իրավունքների և հումանիտար հարցերի վարչության պետ Կարինե Սուջայանը ներկայացրել է ԱԳ նախարարության համակարգմամբ գործող մարդու իրավունքների ոլորտում միջազգային հաշվետվողականության ամրապնդման ազգային մեխանիզմի կառուցվածքն ու գործառույթները` անդրադառնալով մեխանիզմի աշխատանքային ծրագրերին և դրա թվային բաղադրիչի՝ «AI-NEMRA» հարթակի հիմնարար հնարավորություններին ու գործառույթներին։

Միջոցառման ընթացքում կայացել է «Կառավարության համապարփակ մոտեցում՝ հանուն մարդու իրավունքների պաշտպանության. միավորելով մոնիտորինգի և հաշվետվողականության՝ միջազգային, տարածաշրջանային և ազգային մեխանիզմները» թեմայով պանելային քննարկումը, որի ընթացքում բանախոսություններով հանդես են եկել ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը, Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը և Վիճակագրական կոմիտեի անդամ Վարդան Արևշատյանը` անդրադառնալով ոլորտային բարեփոխումներին և մարդու իրավունքների ոլորտում ՀՀ հաշվետվողականության ամրապնդմանն ուղղված քայլերին։

Տեսաուղերձներով հանդես են եկել ՄԱԿ Մարդու իրավունքների բարձր հանձնակատարի գրասենյակի Մարդու իրավունքների խորհրդի և պայմանագրային մեխանիզմների բաժնի տնօրեն Մահաման Սիսե-Գուրոն և Դանիայի Մարդու իրավունքների ինստիտուտի միջազգային համագործակցության հարցերով տնօրեն Մետե Թյուգեսենը՝ բարձր գնահատելով մարդու իրավունքների  ոլորտում Հայաստանի հետ համագործակցությունն ու վերջինիս կողմից միջազգային հաշվետվողականության ամրապնդման ուղղությամբ իրականացվող հետևողական քայլերը, այդ թվում՝ ազգային մեխանիզմի ձևավորումը և դրա թվային գործիքի՝ «AI-NEMRA» հարթակի գործարկումը։

Ընդգծվել է, որ թվային գործիքի ստեղծումը նոր խթան է հանդիսանում միջազգային կազմակերպությունների, մասնավորապես մոնիտորինգային մարմինների շրջանակներում ՀՀ ներգրավվածությունը կատարելագործելու համար՝ նպաստելով Հայաստանում մարդու իրավունքների և ժողովրդավարության ամրապնդմանը։

Միջոցառման եզրափակիչ հատվածում տեղի է ունեցել մարդու իրավունքների ոլորտում Հայաստանի մոնիտորինգային ցանցի՝ «AI-NEMRA» հարթակի շնորհանդեսը, որի ընթացքում ներկայացվել են հարթակի հիմնական գործառույթներն ու աշխատանքային տրամաբանությունը: