Փաշինյանը եթե Շիրակում պատարագի մասնակցի, ու ես ներկա լինեմ, Վեհափառի անունը չի զեղչվի․Նարեկ Սրբազան
Մամուլում լուրեր են շրջանառվում, որ այս կիրակի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Շիրակի մարզում է պատարագի մասնակցելու։ Ըստ այդ լուրերի՝ միակ քահանան, որը համաձայնել է Նիկոլ Փաշինյանի համար պատարագ մատուցել, Տեր Ռուբենն է։
24News-ը Շիրակի թեմի հոգևոր տեսուչ Գերաշնորհ Տ․ Նարեկ եպիսկոպոս Ավագյանից հետաքրքրվեց, թե արդյոք նման տեղեկություն թեմն ունի։
«Ընդամենը «Ֆեյսբուքից»-ից ենք իմացել, բայց հստակ, պաշտոնական տեղեկատվություն չունենք։ Ինձ ոչինչ չեն ասել»,-նշեց նա։
Քանի որ Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ պատարագներից զեղչվում է Վեհափառ Հայրապետի անունը, Նարեկ Սրբազանից հետաքրքրվեցինք նաև, թե արդյոք Շիրակի թեմում ևս կզեղչեն Վեհափառի անունը։
«Եթե ես ներկա լինեմ՝ ոչ, իսկ որևէ քահանայի պարագային, չեմ կարող երաշխավորել, բայց վստահ եմ՝ ոչ։ Հնարավոր չի, որ ես Նիկոլ Փաշինյանի հետ ներկա լինեմ պատարագի նույն վայրում, որովհետև ես ուրիշ տեղ եմ պատարագի լինելու այդ օրը»,-նշեց նա։
Սրբազան Հայրը հավելեց նաև, որ իրենց մոտեցումը հստակ է։
Հասմիկ Սարգսյան




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Իսրայելական ընտրությունների արդյունքները որոշում են խորհրդարանի կազմը, բայց չեն երաշխավորում նոր կառ...
Կստիպեյի ստորագրել որոշում, որ ՀԱՊԿ֊ի անդամ երկրները իրավունք չունեն վաճառելու զենք Ալիևին. Արշակ Կա...
ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել