Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-ից Ֆիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ Կարապետյան «ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» Խաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ Կարապետյան Դուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին
Մեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-իցՖիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ ԿարապետյանԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPPԱՆ՝ Վանաձորում շտապօգնության մեքենայի վթարի մասին
Հասարակություն

Քաղաքական իշխանության հրահանգով ձևավորվել է գաղտնալսումների անօրինական մեխանիզմ. բացահայտում

ՀՀ քննչական կոմիտեում AntiCor-ի աղբյուրները հայտնում են, որ արդեն տևական ժամանակ է քաղաքական իշխանության ուղիղ հրահանգով ձևավորվել է գաղտնալսումների խայտառակ և ամբողջությամբ անօրինական մեխանիզմ, որը կիրառվում է հատկապես ընդդիմադիր գործիչների, անհնազանդ պաշտոնյաների և իշխանությանը անհարմար քաղաքացիական ակտիվիստների նկատմամբ։

ԱԱԾ–ի 24-ժամյա գաղտնալսումները՝ առանց դատարան դիմելու

Աղբյուրների փոխանցմամբ՝
ԱԱԾ–ն իրականում գաղտնալսում է՝ առանց որևէ թույլտվության, 24/7 ռեժիմով։
Այսինքն՝ նախ գաղտնալսում են, իսկ թույլտվությունը վերցնում են միայն այն պարագայում, երբ սպառնում է բացահայտվել կամ երբ պետք է ապացույց ձևավորել։

Ըստ քննիչների՝ երբ «որևէ բան են գտնում», արդեն հետո են դիմում դատարան՝ հետին թվով թույլտվություն ստանալու համար։

Քննիչների խոսքով՝ գործնականում գրեթե ամեն գաղտնալսում օրինականացվում է հետին թվով, իսկ դատավորների գրասենյակները «կարկատում են հետադարձ ամսաթվերով որոշումներ, որպեսզի ստեղծվի իրավաչափության պատրանք։

AntiCor-ի գործընկեր փաստաբանների հայտնած տեղեկությունները վկայում են սխեմայի մասին.

Օրինակ՝

Դատարանի որոշման ներածական մասի ամսաթիվը նշված է 2025թ. օգոստոս,

Իսկ եզրափակիչ մասը թույլատրում է գաղտնալսել 2025թ. մայիսին կատարված հեռախոսային խոսակցություն։

Այսպիսի որոշումները սպիտակ թղթի վրա արձանագրում են այն, ինչ քննիչներն ու դատավորները սովորաբար փորձում են թաքցնել՝ գաղտնալսումները վաղուց արված են եղել, առանց որևէ իրավական հիմքի։

Ինչպե՞ս են համակարգում կալանքները ընդդիմադիրների դեպքում

AntiCor-ի տվյալներով՝ ընդդիմադիր կամ իշխանությանը ոչ հարմար անձանց նկատմամբ գործում է գաղտնի, փաստացի քաղաքական գործընթաց.

Ապօրինի գաղտնալսումից ստացված խոսակցությունը Օրենսգիրքը չի թույլատրում որպես ապացույց օգտագործել, քանի որ դրանք ոչ մեծ կամ միջին ծանրության հանցանքների մասին են․

Այդ ձայնագրությունները ուղարկվում են վարչապետի աշխատակազմ,

Աշխատակազմը դրանք հանձնում է իր վերահսկողության տակ գտնվող լրատվամիջոցներին,

Լրատվամիջոցները հրապարակում են որպես «արտահոսք մամուլում»,

Իսկ դրանից հետո արդեն իրավապահները հղում են կատարում «մամուլում հայտնված հրապարակմանը» և դրա հիմքով հարուցում գործ ու ներկայացնում կալանքի միջնորդություն։

Այս սխեման արդեն կիրառվել է մի շարք ընդդիմադիր գործիչների նկատմամբ և ընկնում է քաղաքական հետապնդման դասական մոդելի մեջ։

AntiCor-ի գնահատականը

Նկարագրված մեխանիզմն ունի համակարգային, վտանգավոր և պետական ինստիտուտներին քայքայող հետևանքներ՝

1. Կոպտորեն խախտվում է Սահմանադրությամբ երաշխավորված անձի կյանքի անձեռնմխելիությունը

Գաղտնալսումը առանց դատարանի թույլտվության պետական հանցագործություն է։

2. Դատավորները վերածվել են «թղթային օրինականացնողների»

Իրավական վերահսկողության փոխարեն նրանք ապահովում են կաբինետային քաղաքական հրահանգների կատարումը։

3. Օգտագործվում են ապօրինի ձայնագրություններ՝ ընդդիմադիրների կալանքներ ապահովելու համար

Սա ոչ միայն քաղաքական հետապնդում է, այլ նաև քրեական դատավարության կոպիտ խեղաթյուրում։

Սխեմա, որը գործում է արդեն տարիներով, չի կարող լինել մեկ անձի նախաձեռնություն․ դա համակարգային է։

AntiCor-ը հավաքագրում է բոլոր նման դեպքերը

Մենք հավաքագրում ենք՝

դատական բոլոր հետին թվով որոշումները,

գաղտնալսումների թույլտվությունների անհամապատասխանությունները,

ապօրինի ձայնագրությունների հիմքով հարուցված գործերը։

Խնդրում ենք փաստաբաններին, քաղաքացիներին և նախկին ու ներկա իրավապահներին՝ ապահովել մեզ այդ փաստաթղթերով։
Ձեր անվտանգության լիարժեք ապահովմամբ մենք դրանք կօգտագործենք՝ մեխանիզմը ամբողջությամբ բացահայտելու և միջազգային կառույցներին ներկայացնելու համար։