Արտակարգ դեպք՝ Մերձավանում. «Hyundai»-ում առաջացած կրակն ու ծուխը տեսանելի էին մի քանի 100 մետրից
Այսօր՝ դեկտեմբերի 3-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 08:10-ի սահմաններում Փարաքար խոշորացված համայնքի Մերձավան բնակավայրի Երևանյան խճուղի 36/3 հասցեի դիմաց «Hyundai» մակնիշի ավտոմեքենայի վարորդ, Վայոց ձորի մարզի բնակիչ 36-ամյա Արշակ Պետրոսյանը նկատել է, որ ավտոմեքենայից ծուխ է դուրս գալիս:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինը կանգնել է, դուրս եկել ավտոմեքենայից, սակայն ավտոմեքենան միանգամից բռնկվել է: Ահազանգով ժամանել են ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Վաղարշապատի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Մինչ հրշեջների ժամանումը՝ կրակի դեմ պայքարել են վարորդն ու քաղաքացիները, ապա ժամանած հրշեջները մարել են այն: Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան:




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Իսրայելական ընտրությունների արդյունքները որոշում են խորհրդարանի կազմը, բայց չեն երաշխավորում նոր կառ...
Կստիպեյի ստորագրել որոշում, որ ՀԱՊԿ֊ի անդամ երկրները իրավունք չունեն վաճառելու զենք Ալիևին. Արշակ Կա...
ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել