ԱրարատԲանկը միացել է Հայաստանի կանաչապատման նոր նախաձեռնությանը․ 100 հա նոր անտառ` երեք տարում
ԱրարատԲանկի աջակցությամբ միայն այս տարի տնկված 5555 ծառերը հաջորդ տարի արդեն կտան առաջին բողբոջները՝ սկիզբ դնելով 100 հա նոր անտառի ստեղծմանը։ Թխկի, սոճի, կաղնի, հաճարենի, տանձենիներ և խնձորենիներ․ ծառերը զարդարելու են Լոռու մարզի Փամբակ համայնքի Լեռնաջուր բնակավայրի հողատարածքները։
ԱրարատԲանկը՝ ՀՀ կենտրոնական բանկի և հայաստանյան առևտրային բանկերի հետ միասին ֆինանսավորել է նոր անտառի հիմնումը եռակողմ հուշագրի շրջանակներում, որը օրերս ստորագրել են ՀՀ կենտրոնական բանկը, Հայաստանի բանկերի միությունն ու «Իմ անտառ Հայաստան» հասարակական կազմակերպությունը։
Երեք տարում տնկվելու է շուրջ 300 000 ծառ:
«Իմ անտառ Հայաստանի» հետ ԱրարատԲանկի համագործակցությունը մեկնարկել է դեռևս 2023թ․-ին։
Մեկ տարի առաջ ԱրարատԲանկն առաջինն էր, որ աջակցեց «Իմ անտառ Հայաստան» հասարակական կազմակերպության՝ Շառլ Ազնավուրի անվան անտառ հիմնելու նախաձեռնությանը: Բանկը հանճարեղ արվեստագետի 100-ամյակին նվիրված բարեգործական համերգի գլխավոր հովանավորն էր՝ իր ներդրումն ունենալով 100 հեկտար անտառային տարածքի ստեղծմանը:
Սոցիալական պատասխանատվությունն ԱրարատԲանկի համար առանձնահատուկ է բնապահպանության ոլորտում։ Բանկը, լինելով «Իմ անտառ Հայաստանի» երկարամյա գործընկերը, հետևողականորեն նպաստելու է Հայաստանի անտառապատմանը՝ ստեղծելով տարեցտարի ընդարձակվող և ծաղկող կենդանի հուշարձան։
Հիշեցնենք, որ 2023 թվականին ՀՀ դրամի 30-ամյակի առթիվ իրականացվել է անտառապատման ևս մեկ նախագիծ, երբ Լոռու մարզի Ջրաշեն և Ուրասար համայնքներում ստեղծվեց շուրջ 50 հա նոր անտառ՝ ՀՀ կենտրոնական բանկի, Հայաստանի բանկերի միության, «Իմ անտառ Հայաստանի» և հայաստանյան առևտրային բանկերի համագործակցությամբ: Ջրաշեն և Ուրասար համայնքներում տնկվել էր շուրջ 160 000 ծառ։ Հիմնված անտառը, որպես մնայուն արժեք, խորհրդանշում էր ազգային արժույթի հարատևությունը։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Իսրայելական ընտրությունների արդյունքները որոշում են խորհրդարանի կազմը, բայց չեն երաշխավորում նոր կառ...
Կստիպեյի ստորագրել որոշում, որ ՀԱՊԿ֊ի անդամ երկրները իրավունք չունեն վաճառելու զենք Ալիևին. Արշակ Կա...
ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել