Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ Կարապետյան «ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» Խաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ Կարապետյան Դուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին Ապահով սահման՝ անվտանգ ապագա մեր երեխաների համար․ Ուժեղ Հայաստան Այս իշխանություններին այլևս ոչ մի երկիր լուրջ չի ընդունում. Մենուա Սողոմոնյան Իշխանությունը վախեցնում է մարդկանց, որ եթե իրենք չլինեն, աշխարհի վերջը կգա. Աննա Կոստանյան Տնտեսական աճի աղբյուրների հիմքը նեղանում է. հույսը՝ մի քանի ոլորտի վրա. «Փաստ»
Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ ԿարապետյանԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPPԱՆ՝ Վանաձորում շտապօգնության մեքենայի վթարի մասինԱնձնագրում հայրանուն չի նշվելու․ ի՞նչ տվյալներ կպարունակեն անձնագիրն ու նույնականացման քարտըԻրանը ԱՄՆ-ի հետ հանդիպման անհրաժեշտություն չի տեսնում. ԱրաղչիԲաստոնին կտեղափոխվի Բարսելոնա միայն մեկ պայմանով․ Mundo DeportivoՔՊ-ն ՀՀ կես միլիոն քաղաքացու զրկել է ընտրելու իրավունքից. Ավետիք Չալաբյան
Քաղաքականություն

Թրամփը դրական է գնահատել Կրեմլում իր բանագնացների հանդիպումը Պուտինի հետ

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը դրական է գնահատել դեկտեմբերի 3-ին Մոսկվայում ուկրաինական պատերազմի հարցով տեղի ունեցած բանակցություններն իր հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի, փեսա և նախկին գլխավոր խորհրդական Ջարեդ Քուշների ու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջև։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ABC News-ը։Թրամփը մասնավորապես նշել է, որ Կրեմլում կայացած հանդիպումից հետո խոսել է Ուիթքոֆի և Քուշների հետ։ «Ես կարող եմ ասել, որ նրանք բավականին լավ հանդիպում են ունեցել նախագահ Պուտինի հետ․․․Սա մի պատերազմ է, որը չպետք է երբևէ սկսվեր։

Ի՞նչ կստացվի այդ հանդիպումից, ես չեմ կարող ասել, քանի որ տանգոյի համար երկուսն են պետք։ Նա (խմբ․- Պուտինը) ցանկանում է ավարտել պատերազմը։ Սա էր նրանց տպավորությունը»,- ասել է Թրամփը Օվալաձև սենյակում լրագրողների հետ զրույցում։ Նա կարծիք է հայտնել, որ Ռուսաստանի ղեկավարը կցանկանա վերադառնալ բնականոն կյանքի և «շաբաթական հազարավոր զինվորներ կորցնելու փոխարեն գործարքի մեջ մտնել ԱՄՆ-ի հետ»։

«Նրանց տպավորությունը շատ հստակ էր, որ նա ցանկանում է գործարքի հասնել»,- ասել է ԱՄՆ նախագահը՝ խոսելով Մոսկվայում կայացած բանակցությունների մասին։Կրեմլում կայցած հանդիպումից հետո ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտարարել էր, որ դեռևս չկան ուկրաինական հակամարտության կարգավորման հարցով ընդունված փոխզիջումային տարբերակներ։

«Սակայն որոշ ամերիկյան առաջարկներ քիչ, թե շատ ընդունելի էին։ Նախագահը չի թաքցրել մեր քննադատական կամ բացասական վերաբերմունքը որոշ առաջարկների մասով։ Մենք ընդունեցինք որոշ բաներ․․․որոշներն էլ քննադատեցինք։ Սակայն կարևորն այն է, որ մենք շատ օգտակար քննարկում ունեցանք»,- հանդիպման արդյունքների մասին հայտարարել էր Ուշակովը։