Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Կոռնիձորի վարչական ղեկավարը հերքում է. անգամ կրակոց չկա Պատերազմը կարող է տարածվել Ուկրաինայից ու Ռուսաստանից դուրս․ աշխարհն ապահովագրված չէ նոր աղետներից․ Արտակ Զաքարյան Իմ գնահատականները իրականությանը շատ մոտ էին․ Շարմազանով 40 րոպեում դեպի Սյունիք․ «Սյունիք» օդանավակայանն ու NovAir-ը՝ TourExpo 2026-ում Տեղի է ունեցել «Անպատշաճ Մտքեր Արդարության և Հեղափոխության մասին» իրավափիլիսոփայական գրքիս շնորհանդեսը Միևնույն է երբեք մեր սպառողը չշահեց, հացի գները ոչ մի տեղ չեն իջել. Հարություն Մնացականյան «Համահայկական ճակատ»-ի 5-րդ համագումարում Արսեն Վարդանյանը վերընտրվեց կուսակցության նախագահ Իշխանությունները խոստովանում են, որ Հայաստան-Եվրոպական Միություն անդամակցության կոնկրետ որոշում ու քայլ չկա․ Արամ Վարդևանյան Այսօր մասնակցեցի «Կանանց հզորացման ակադեմիայի» դասընթացին՝ հանդես գալով Առաջնոդության թեմայով դասախոսությամբ. Էդմոն Մարուքյան Հայաստանի Հանրապետությունը կործանելու մանդատ Փաշինյանը չի ստացել. Ավետիք Չալաբյան Փաշինյանի խոսքերը հենված չեն ոչ գիտելիքի և ոչ էլ հաջողված աշխատանքային փորձի վրա. Հրայր Կամենդատյան Արցախի հարցն ամրագրված է միջազգային իրավունքով` դեռևս ԽՍՀՄ-ի փլուզումից հետո. Աննա Կոստանյան
Հեղափոխականների իշխանությունը շուտով չի կարողանալու վճարել ռեպրեսիվ ապարատի աշխատավարձերը. Հրայր ԿամենդատյանՀայկական նոր դիվանագիտության դեմքը․ կեղտոտ կոշիկներ, ճմռթված կոստյում. Հրայր ԿամենդատյանՄիլիոնների փոխհատուցման պահանջ ԵՊՀ-ին. ընդդիմադիր հայացքներով դասախոսը շահել է դատարանումԱդրբեջանը կա և հավերժ լինելու է մեզ թշնամի պետություն. պետք է սա միշտ հիշել. Արմեն ՄանվելյանԹբիլիսիի տրամվայի գիծը կկառուցի թուրքական «EYE» ընկերությունըՈւգոչուկվու Իվուն պատրաստ կլինի սեպտեմբերյան հավաքինՀայկ Մելիքյանը Կատովիցեում բացեց 5-րդ Հայկական մշակույթի փառատոնըԱդրբեջանը սկսել է Սոթքի ոսկու հանքում պայթեցման աշխատանքներԿասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըՈւիթքոֆը հայտարարել է Մոսկվայում և Կիևում բանակցություններից հետո գրանցված առաջընթացի մասինԱնկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառումներ Երևանում և մարզերումՆիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ ԴանիելյանՀրշեջ-փրկարարները մարել են «Երևանյան» լճին հարակից ձորում բռնկված հրդեհըԹուրքիան ու Ադրբեջանը համատեղ ռազմածովային ԱԹՍ-ների արտադրություն են սկսումԵրևան-Երասխ ավտոճանապարհին «Opel»-ը վրաերթի է ենթարկել 75-ամյա հեծանվորդին․ վերջինս տեղում մահացել էԱրամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ ՄուրսիաՄասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել էՄանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուներըԱրամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին

Հանրային մթնոլորտը թունավորողները խոսում են... էթիկայից ու բարոյականությունից. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նախօրեին Նիկոլ Փաշինյանը ազդարարեց, որ իրենք իրենց համար, այսինքն՝ ՔՊ-ում էթիկայի կանոնագիրք կամ վարքականոնի նման մի բան են հորինել: Ասաց. «...Դրանով իսկ հայտարարելով ինքներս մեզ հայհոյախոսության, անձնական թիրախավորման, վիրավորանքի դաշտից դուրս դնելու, ինչպես նաև բարեվարքության լավագույն ստանդարտներին մեր նվիրվածության մասին։ Այնպես որ, երբ հայհոյանքին հայհոյանքով, վիրավորանքին վիրավորանքով չպատասխանենք, խնդրում ենք՝ դա չընկալել որպես թուլություն կամ վախվորածություն, այլ նվիրվածություն մեր իսկ ընդունած էթիկայի կանոնագրքին»:

Այդպես էլ մատներդ քոր են գալիս՝ ստեղնաշարելու համար. «Ծա՛փ տվեք, արա՜...»:

Ասում են՝ Փաշինյանի այս հայտարարության հրապարակումից կարճ ժամանակ անց, Երևանի Սայաթ-Նովայի պողոտայի վերնամասում՝ մի բարձրահարկ շենքի մոտ, նկատել են Սոկրատեսին, Արթուր Շոպենհաուերին ու Իմանուիլ Կանտին՝ թախծահար ու տենդագին ծխելիս:

Իսկ եթե լուրջ, ապա առաջին անգամ չէ, որ Փաշինյանը խոսում է չհայհոյելու, չվիրավորելու, նաև՝ իրենց համատարած ու համակողմանիորեն հայհոյելու, թիրախավորելու և նման բաների մասին: Բայց այս ինչի՜ց է խոսում, ամենից կարևորը՝ ո՞վ է խոսում: Վիրավորելու, հայհոյելու, թշնամացնելու, վարկաբեկելու, պիտակավորելու վարպետների «թիմի ավագը», որ մեր երկրի ու հանրության ամբողջ կյանքը վերածել է Երևանի օդից էլ տոքսիկ միջավայրի, խոսում է... հայհոյանքի անթույլատրելիության կամ չվիրավորելու մասին: Դագաղների կափարիչները ցնծությամբ ճոճելով իշխանության եկածները, մարդկանց դռների առաջ սգո պսակներ դնողներն ու դրանից մի այլ կարգի հրճվանքի մեջ ընկնողները, հանրությանը սև ու սպիտակի բաժանողները խոսում են բարեվարքությունից, բարոյականությունից, վեհից ու գեղեցիկից:

Հարկավ, ՔՊ-ն ազատ է ինքն իր համար ինչ վարքականոն ասես գրելու, այդ թվում՝ էթիկայի: Բայց այնպիսի տպավորություն է, որ իրենք դուրս են եկել իրենց դեմ:

Ներողություն ենք խնդրում մեր ընթերցողից, որը սովոր չէ մեր էջերում նման բաներ կարդալ, բայց ստիպված ենք հիշել հայհոյանքն ու վիրավորանքը մերժելու մասին հայտարարողի արտահայտություններից մի քանիսը. «դոմփել... պատին ծեփել, ասֆալտին փռել... ստահակ, ոջիլ, շնաբարո, դուրսպրծուկ... վնգստալ... պադվալի կռիս... ուրիշ բան թափ տալ... մանկապիղծ... վիզ կտրել, լեզու կտրել, ականջ կտրել...» և այլն, և այլն: Սրանք զուտ փոքրիկ դրվագներ են Նիկոլ Փաշինյանի ու նրան «հավասարեցված անձանց»՝ նրա մերձավոր շրջապատի ներկայացուցիչների հրապարակային հայտարարություններից, որ անցած տարիներին, նաև այս տարի արվել են ՔՊ-ի ընդդիմախոսների, պարզապես նկատելի գործիչների հասցեին: Արվել են տարբեր իրավիճակներում, տարբեր հանգամանքներում, բայց բոլոր դեպքերում այդ թունավոր ու վիրավորական դրսևորումների հեղինակը, աղբյուրը նույնն է՝ Նիկոլ Փաշինյանը և նրա ցուցումով և «սմս»-ներով՝ իր քպականները:

Այնպես որ, երբ հիմա Փաշինյանը հայտարարում է չհայհոյելու, վիրավորանքներին վիրավորանքներով չպատասխանելու մասին, դա փարիսեցիության դասական դրսևորում է:

 Սա այն քաղաքական ուժն է, որի ներկայացուցիչներն իրենց ենթակայության տակ գտնվող իրավապահ ու պատժիչ մարմինների միջոցով հաշվեհարդարներ են տեսնում քաղաքական հակառակորդների կամ պարզապես հակաճառողների նկատմամբ:

Ոստիկանական հսկողության տակ գտնվող մարդու վրա դիմակավորված հարձակվում են ու եղկելի խոշտանգման ենթարկում:

Կալանավորելու միջոցով խոշտանգում են Փաշինյանին ոչ հաճո կամ երբևէ նրա «էշին չոշ ասած» անձանց:

ԱԺ դահլիճում խմբովի հարձակվում էին ընդդիմադիր պատգամավորի վրա, որին կալանավորելու որոշում էին կայացրել արդեն:

Անզեն, խաղաղ ցուցարարների, կանանց, դեռահասների ու ծերերի վրա նպատակային կերպով բեկորային նռնակներ էին նետել տալիս և ցնծում, որ տասնյակ մարդիկ վիրավորվել են:

Դե, մեկի հոգին, կհիշեք, փառավորվում էր:

Սա այն քաղաքական ուժն է, որի ներկայացուցիչներն Արարատը թուրքինն են համարում, Արցախը՝ ադրբեջանական:

Ու նրանք հիմա խոսում են չհայհոյելու, չվիրավորելու, վիրավորանքին վիրավորանքով չհակադարձելու մասին:

Ի դեպ, հայհոյանքների վերաբերյալ: Մի րոպե, էլի: Փաշինյանն ո՞ւմ նկատի ունի: Ո՞վ է իրեն ու (իրենց) հայհոյում հրապարակային քաղաքական դաշտում: Որքան վերհիշում ենք ու հիշում, հիմնական ընդդիմադիր ուժերը նման բառապաշար չունեն: Ո՛չ Լևոն Տեր-Պետրոսյանը, ո՛չ Ռոբերտ Քոչարյանը, ո՛չ Սերժ Սարգսյանը (նույնիսկ դժվար է պատկերացնել մեր նախկին նախագահներին նման բառապաշարով), ո՛չ հիմնական ընդդիմադիր ուժերի այլ ղեկավարներ: Այո, սարկաստիկ, ծաղրական ու կոշտ բնորոշումներ տվել են, նաև՝ տեղին: Բայց համեմատած այն թույն ու մաղձի հետ, որ Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ-ն տարածել են բոլոր այդ գործիչների, նաև չնշված ուժերի ու անձանց հասցեին, հիշյալ բնորոշումները բավական մեղմ են երևակվում: Նույնը կարելի է ասել նոր ուժերից «Մեր ձևով» շարժման մասին: ՔՊ-ն ու Փաշինյանը, նրանց սատելիտներն ամենօրյա ռեժիմով ինչ ասես, որ չեն ասում Սամվել Կարապետյանի ու «Մեր ձևով» շարժման, այդ թվում՝ Նարեկ Կարապետյանի հասցեին: Բայց «Մեր ձևովը» իր բարձր դիրքը պահում է, չի իջնում այդ մակարդակին ու չի հայհոյում:

Փաշինյանն ու նրա քպական քարոզիչներն ամենակեղտոտ բառերն ու արտահայտություններն են անում Մայր Աթոռի և Վեհափառի հասցեին: Բայց Կաթողիկոսը, Մայր Աթոռը, բնականաբար, օրինակելիորեն զուսպ արտահայտություններով են հակադարձում, թեպետ հանգիստ կարող էին և բանադրանքի ենթարկել:

Չէ, բայց հիմնականը՝ ո՞վ է նման՝ կոյաճահճային բառապաշար օգտագործում, Փաշինյանից ու իր ՔՊ-ից բացի: Երևի մեկ էլ իրենց սատելիտները:

Ու հիմա, տեսեք-տեսեք, «էթիկայի կանոնագիրք»: ՔՊ-ն: Փաշինյանը: Հապա որ տեսնեք, թե ինչեր են գրել ազնվության, հանդուրժողականության, հարգանքի վերաբերյալ: Զմայլասարսուռ է: Ու ծիծաղելի: Ավելի համոզիչ կլիներ, եթե բրազիլական Սան Պաուլու քաղաքի «Կաֆե միլենիումի» տնօրենը դասախոսություն կարդար ընտանեկան բարոյականության և ամուսինների առաքինության վերաբերյալ:

Իսկ Փաշինյանի խոսքերը՝ չհայհոյելու, չվիրավորելու մասին սաստիկ կեղծ են հնչում: Դրանից ավելի կեղծ մեկ էլ իր բերած պատերազմում զոհված մեր լուսավոր տղաների շիրիմների առաջ նրա դերասանական խոնարհումներն են:

Հա, իսկ եթե ոչ թե իր հակառակորդ ուժերն ու գործիչներն են հայհոյում, վիրավորում, այլ հանրությունը, այ, դա արդեն մտածելու բան է...

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում