Չինաստանը նախազգուշացրել է ԱՄՆ-ին չհատել Թայվանի «կարմիր գիծը»
Չինաստանը վճռականորեն դեմ է որևէ տեսակի պաշտոնական շփումներին Միացյալ Նահանգների և Թայվանի միջև։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով China Daily-ն, այս մասին հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Լին Ցյանը։
Այս հայտարարությունն արվել է այն բանից հետո, ինչ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դեկտեմբերի 2-ին ստորագրել է Թայվանի հետ հարաբերությունների վերաբերյալ օրենք, որը ենթադրում է, որ Միացյալ Նահանգները առնվազն 5 տարին մեկ անգամ պետք է պարբերաբար վերանայի և թարմացնի ուղեցույցները, թե ինչպես է ԱՄՆ-ն պաշտոնապես փոխգործակցելու Թայվանի տարածաշրջանի հետ։
ԱԳՆ խոսնակ Լին Ցյանը շեշտել է, որ Թայվանի հարցը առաջին կարմիր գիծն է, որը չպետք է հատվի չին-ամերիկյան հարաբերություններում՝ ընդգծելով, որ «Մեկ Չինաստան» սկզբունքը երկկողմ կապերի քաղաքական հիմքն է։
Նրա համոզմամբ՝ Միացյալ Նահանգները պետք է դադարեցնի Թայվանի հետ բոլոր պաշտոնական շփումները և «խուսափի սխալ ազդանշաններ ուղարկել «Թայվանի անկախության» անջատողական ուժերին»։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան