Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-ից Ֆիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ Կարապետյան «ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» Խաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ Կարապետյան Դուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին
Մեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-իցՖիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ ԿարապետյանԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPPԱՆ՝ Վանաձորում շտապօգնության մեքենայի վթարի մասին
Հասարակություն

ՔԿ-ն Արշակ Սրբազանին ճնշելու համար գործի մեջ ներքաշում է նրա ընտանիքի անդամներին․ AntiCor

AntiCor-ի Քննչական կոմիտեի աղբյուրները հայտնում են, որ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին վերագրվող կեղծ տեսագրությունների գործով իշխանությունը նախընտրել է ոչ թե բացահայտել իրական հանցագործությունը, այլ գործը օգտագործել որպես քաղաքական բիրտ ճնշումների միջոց։

Մեր տվյալներով՝ քննիչներն ամբողջությամբ անտեսում են տեսանյութի կեղծման, այդ տեսանյութն Արշակ սրբազանին վերագրելու միջոցով վերջինիս նկատմամբ ատելություն տարածելու ուղղությամբ քննությունը։ Փոխարենը, վարույթում առաջ է մղվում մի տրամաբանությունից զուրկ, բայց իշխանության համար քաղաքական նպատակով «շահեկան» վարկած, որի միջոցով իշխանությունը փորձում է Արշակ սրբազանին և նրա ընտանիքին առավել խոցելի դարձնել։

Հիշեցնենք, որ մամուլի հրապարակումներից հայտնի դարձավ, որ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանն իր ցուցմունքում հայտնել էր՝ նա իրեն տուժող չի համարում «անձնական կյանքի գաղտնիքի խախտման» հոնցանքով, քանի որ տարածված տեսագրությունն իր հետ որևէ իրական կապ չունի, և, հետևաբար, իր անձնական կյանքի գաղտնիությունը պարզապես չէր կարող խախտված լինել։

Սրբազանը հայտարարել է, որ ինքը իրականում տուժել է հետևյալ հանցագործությունից՝ կեղծ տեսանյութ ստեղծելու, այն իրեն վերագրելու և այդ տեսագրությունը տրաածելու միջոցով անձամբ իր ու ամբողջ եկեղեցու նկատմամբ ատելություն ու թշնամանք տարածելու հանցավոր արարքից։

Այս ցուցմունք ամբողջովին փոխում է գործի էությունը։ Քննչական կոմիտեն պարտավոր էր քննությունն կատարեր նաև այս վարկածով։ Սակայն քննչակաում AntiCor-ի աղբյուրների փոխանցմամբ՝ այդ ուղղությամբ որևէ քննություն չի իրականացվում։

Փոխարենը՝ քննչականն առաջ է բերում «ընտանեկան դավադրության» վարկածը

Ըստ այդ վարկածի՝ իբր գաղտնի տեսախցիկը տեղադրել են Արշակ սրբազանի մորեղբոր (քեռու) որդիները՝ այն նույն քեռու, ում կնոջ հետ էլ տեսագրության տարածողները ներկայացրել են ենթադրյալ ինտիմ հարաբերության դրվագ։

Քննչականն այժմ փորձում է հիմնավորել, թե իբր հենց այդ կնոջ որդիներն են տեսագրել ու հրապարակել։

AntiCor-ի աղբյուրների փոխանցմամբ՝ սա ունի երեք ակնհայտ քաղաքական նպատակ․

Ներխուժել սրբազանի ընտանեկան միջավայր, հոգեբանական ճնշում գործադրել նրա մերձավորների վրա։

Ընտանիքին ներքաշելով այս պատմությանը ուժեղացնել Արշակ սրբազանի նկատմամբ ճնշումները մինչև որ հրաժարվի եկեղեցին պաշտպանելուց։

Հրապարակային դաշտում ստեղծել լրացուցիչ սկանդալային լարումներ, որոնք հարմար են իշխանության քարոզչությանը։

Քննչական կոմիտեն շուտով պատրաստվում է քեռու որդիներին հարցաքննության կանչել, ինչը ըստ մեր աղբյուրների՝ «ոչ իրավական, այլ բացառապես քաղաքական որոշում» է։

AntiCor-ի եզրակացությունը

Քննչական կոմիտեից ստացված տվյալները վկայում են, որ գործը ոչ թե քննվում է՝ հանցագործությունը բացահայտելու, այլ՝

Արշակ արքեպիսկոպոսի,

նրա ընտանիքի,

և ընդհանրապես եկեղեցական ինստիտուտի վրա

քաղաքական ճնշում գործադրելու նպատակով։

Իշխանությունը ձևավորում է մի արհեստական սցենար, որի յուրաքանչյուր քայլ ուղղված է ոչ թե ճշմարտության բացահայտմանը, այլ սրբազանի վարկաբեկմանը և նրա ընտանիքի վրա ճնշման ուժեղացմանը։

«Ընտանեկան դավադրության» այս կեղծ վարկածը իրավական տրամաբանություն չունի, սակայն ունի քաղաքական նպատակահարմարություն։

AntiCor-ը պնդում է՝ գործը քննվում է ոչ թե որպես հանցագործություն, այլ որպես իշխանական պատժիչ տեխնոլոգիա։