Նախկին ՀՀԿ-ական ու ներկա ՔՊ-ական Շիրակ Թորոսյանը 1.5 մլն վճարել է, որ 6-րդ անգամ պատգամավոր դառնա
Հանրապետական խմբակցության նախկին պատգամավոր Շիրակ Թորոսյանը, որը 2018 թ-ի քաղաքական փոփոխություններից հետո սահուն անցում կատարեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն, որոշել է վեցերորդ անգամ դառնալ պատգամավոր։ Այսպես, 24News-ի հետ զրույցում նա հաստատեց, որ դիմել է, որ ներգրավվի ՔՊ ցուցակում։
Հիշեցնենք, որ ՔՊ-ի նախնական ներկուսակցական ցանկում հայտնվելու համար յուրաքանչյուր թեկնածու «էն գլխից» պետք է վճարի 1.5 մլն դրամ, ինչն էլ, ըստ ամենայնի, Թորոսյանն արել է։
Նկատենք, որ նա առաջին անգամ պատգամավոր է դարձել ՀՀԿ ցանկով 2007 թ-ին՝ լինելով «Հզոր Հայրենիք» կուսակցության անդամ։ Այս քաղաքական ուժը կոնսոլիդացնում էր հիմնականում Հայաստանում բնակվող ջավախքցիների ձայները, ինչի շնորհիվ էլ Թորոսյանին ներգրավվել էին այն ժամանակվա իշխող ուժի ցուցակում։
Թորոսյանը նաև պատգամավոր էր դարձել 2012-ին (ՀՀԿ), 2017-ին (ՀՀԿ), 2019-ին («Իմ քայլ դաշինք», ՔՊ), 2021-ին (ՔՊ)։ 2007-ին Արցախը հայկական համարող պատգամավորը, որը նաև ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկան է, հիմա բարձրաձայն ծափահարում է, երբ հնչում է, որ «Ղարաբաղն Ադրբեջանի անքակտելի մասն է»։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Հանքարդյունաբերությունը և կենսաբազմազանության պահպանումը․ քննարկում COP17-ի շրջանակում
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել