Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Հաջորդ իշխանությունը ստիպված է լինելու ամեն ինչ սկսել զրոյից. «Փաստ» Յունիբանկն առաջին անգամ Հայաստանում թողարկել է անժամկետ պարտատոմսեր Փաշինյանը փոխում է եկեղեցու դեմ պայքարի շեշտադրումները Հազարավոր դեն նետված արևային վահանակները հանկարծակիորեն ճանաչվել են որպես արժեքավոր վառելիքի աղբյուր Հանքն անխելք մարդու բան չէ. «Փաստ» Ինչո՞ւ է «հիմա խոսում» պաշտպանության նախկին նախարարը. «Փաստ» Ինչո՞ւ «նետերն» ուղղվեցին հենց «կռիվը բաժանողի» վրա. «Փաստ» «Սա պետականության հանդեպ ծաղր է» . «Փաստ» Օրենքի վիճահարույց դրույթը՝ քաղաքական մահակ. «Փաստ» Ինչու՞ է Ալիևը ստորագրում այն, ինչի հետ ինքը կապ չունի. Էդմոն Մարուքյան Սևրի պայմանագիրը մնաց թղթի վրա. Հրայր Կամենդատյան Մենք իրավունք չունենք մոռանալու մեր տղաների սխրանքը. Արսեն Գրիգորյան
Արշակ սրբազանին վերաբերող ճեպազրույցում անզգույշ մի արտահայտություն եմ արել․ փաստաբանTesla-ի արևային վահանակներ. Ընկերությունը վերադառնում է բիզնեսին և ԱՄՆ-ում թողարկում է նոր մոդել Կճոյան-Փաշինյան եղբայրություն, Եկեղեցին ԿԳԲ-ական մեղադրանքների լույսի ներքո Այն մասին, թե ինչպես կեղծ «ժողովրդավարության բաստիոնը» Եվրոպայի լրիվ իրական հակառեկորդ է սահմանել. Ավետիք ՉալաբյանԱյս անձնավորության համար մարդիկ կարծես պարզապես վիճակագրական ցուցանիշ են․ Հրայր Կամենդատյան Անգամ մոլեռանդ աթեիստներն են սրբազաններին այցելում․ «Հրապարակ»Խոստացան ինքնիշխանություն, բերեցին ավելի մեծ կախվածություն և վտանգներԻշխանությունը քահանա է փնտրում. ինչ է կատարվում Գյումրիում. «Ժողովուրդ»Իր ղեկավարած մարզում պատարագների չի մասնակցում. «Հրապարակ»ՀԷՑ-ի լիցենզիայի չեղարկումը՝ քաղաքական ճնշման և գույքի բռնազավթման վտանգավոր նախադեպ Իշխանության օգնական-փորձագետները՝ պատգամավորի թեկնածու․ «Ժողովուրդ»Եկեղեցու վրա նոր ճնշումը՝ պետության ներգործության վտանգավոր սահմանում ՔՊ-ում կարծես նախնական որոշում է կայացվել․ «Հրապարակ»Ի՞նչն է Հայաստանում խանգարում կինոինդուստրիայի զարգացմանը. «Փաստ» «Հրապարակված փաստաթղթերով իշխանության՝ մինչ այժմ առաջ քաշած թեզերը հօդս են ցնդել». «Փաստ» Չի բացառվում, որ հենց օդանավակայանում իրավապահները Կաթողիկոսին «մեկուսացնեն»․ «Ժողովուրդ»Ամբողջ երկիրը դարձել է Փաշինյանի վախերի ու տագնապների պատանդը. «Փաստ» Վտանգավոր հուշագիր. ինչի՞ց է իրականում տուժում Հայաստանը. «Փաստ» Հաջորդ իշխանությունը ստիպված է լինելու ամեն ինչ սկսել զրոյից. «Փաստ» Քահանաները չեն լքելու Սուրբ Յոթ վերք եկեղեցին. «Հրապարակ»
Հասարակություն

174 միլիոն 545000 դոլարին համարժեք գույք և դրամական միջոց.գլխավոր դատախազը՝ կատարված աշխատանքի մասին

Կառավարության այսօրվա նիստի օրակարգում ներառված հարցերից երկուսով գույքեր են ամրացվել Պաշտպանության նախարարությանն ու Շրջակա միջավայրի նախարարությանը:

Նախքան օրակարգային հարցերին անդրադառնալը՝ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը տեղեկություն է տրամադրել Դատախազության կողմից, 2025 թվականի հունվարի 1-ից առ այսօր, պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելու բացառիկ լիազորության շրջանակում, ինչպես նաև դատախազական ներգործության արդյունքում, պետությանը կամ համայնքին վերադարձված գույքերի և դրամական միջոցների վերաբերյալ:

Աննա Վարդապետյանը, մասնավորապես, նշել է. «Դատախազությունը, 2025 թվականի հունվարի 1-ից առ այսօր, պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելու բացառիկ լիազորության շրջանակում, ինչպես նաև դատախազական ներգործության արդյունքում, պետությանը կամ համայնքին վերադարձրել 174 միլիոն 545 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 66 միլիարդ 250 միլիոն դրամ արժեքով գույք, այդ թվում՝ 3 մանկապարտեզ, մշակույթի տուն, մարզադաշտ, բնության հուշարձան, պուրակներ, հողատարածքներ և դրամական միջոցներ»:

Անդրադառնալով օրակարգային հարցերին, որոնց արդյունքում գույքեր են ամրացվել Պաշտպանության նախարարությանն ու Շրջակա միջավայրի նախարարությանը, ՀՀ գլխավոր դատախազն ընդգծել է.

«Պաշտպանության նախարարությանն ամրացվող գույքը Արարատի մարզի Մասիս համայնքի Սայաթ-Նովա գյուղում գտնվող՝ 1.92 հա մակերեսով հատուկ նշանակության հողա­մաս է:

Դատախազությունը 2025 ապրիլի 27-ի գրությամբ դիմել էր Պետական գույքի կառավարման կոմիտեին՝ տեղեկացնելով, որ 2025 թվականի ապրիլի 25-ին «Հայաստանի ԴՕՍԱԱՖ» համահայկական հայրենասիրական հասարակական կազմակերպության կենտրոնական խորհրդի որոշմամբ, 11 անշարժ գույքեր վերադարձվել են Հայաստանի Հանրապետությանը: Նշված գույքերի ցանկում ներառված է նաև Արարատի մարզի Մասիս համայնքի Սայաթ-Նովա գյուղում գտնվող հողա­մասը: Հաշվի առնելով, որ Հողամասը հատուկ նշանակության է և անհրաժեշտ է այն օգտագործել Պաշտպանության նախարարության կարիքների համար, առաջարկվում է 92 հա մակերեսով հողամասն ամրացնել պաշտպանական գերատեսչությանը:

Շրջակա միջավայրին ամրացվող գույքը Գառնի համայնքի «Բազալտե երգեհոն» (հանրությանն առավել հայտնի «Քարերի սիմֆոնիա») բնության հուշարձանի տարածքում գտնվող՝ 0.1 հա մակերեսով հողամաս է: Պետական (համայնքային) շահերի պաշտպանության լիազորության շրջանակներում, Կոտայքի մարզի դատախազության կողմից կատարված ուսումնասիրության արդյունքում ներկայացված միջնորդագրի հիման վրա, Գառնի համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել «Բազալտե երգեհոն» բնության հուշարձանի տարածքում գտնվող հողամասի նկատմամբ: Հաշվի առնելով, որ բնության հուշարձանները բնության հատուկ պահպանվող տարածքներ են և ընդգրկված են Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում, առաջարկվում է գույքը փոխանցել Հայաստանի Հանրապետությանը և ամրացնել Շրջակա միջավայրի նախարարությանը։

Նշեմ նաև, որ Կառավարության նախորդ նիստում ներառված չզեկուցվող հարցերից մեկով, որը վերաբերում էր Կառավարության 2006 թվականի ապրիլի 6-ի N 479-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելուն, Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը վերականգնվեց 13 հազար 268 հեկտար մակերեսով հողատարածքի նկատմամբ:

Որոշման նախապատմությունը հակիրճ ներկայացնեմ:

Արարատի մարզի դատախազությունը, պետական (համայնքային) շահերի պաշտպանության լիազորության շրջանակում, ուսումնասիրել էր Արարատի մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող՝ շուրջ 5330 հա մակերեսով հողատարածքները «Կենդանիների աշխարհ» ՍՊ ընկերությանն անհատույց օգտագործման իրավունքով հատկացնելու փաստաթղթերը:

Ուսումնասիրության արդյունքում պարզվել էր, որ Արարատի նախկին մարզպետը (Ալիկ Սարգսյան), օգտագործելով պաշտոնեական դիրքը, իրավական ակտերի պահանջների խախտմամբ, պետական սեփականություն հանդիսացող բնապահպանական հողերից շուրջ 5330 հա մակերեսով հողատարածքը 49 տարի ժամկետով, անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել էր Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամին (Վարդգես Մաթևոսյան), 2005-2007 թվականներին Տարածքային կառավարման նախարարի պաշտոնը զբաղեցրած անձի (Հովիկ Աբրահամյան) վարորդին և Արարատի նախկին մարզպետին (Ալիկ Սարգսյան) պատկանող, շահույթ ստանալու նպատակով հիմնադրված «Կենդանիների աշխարհ» ՍՊ ընկերությանը:

Նշեմ, որ 5330 հա մակերեսով հողատարածքի՝ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը 158 միլիոն 263 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 60 միլիարդ 553 միլիոն 218 հազար դրամ է:

Ուսումնասիրության արդյունքներով՝

Դատախազի կողմից միջնորդագիր է հասցեագրվել Կադաստրի կոմիտեին՝ «Կենդանիների աշխարհ» ՍՊ ընկերության և Արարատի նախկին մարզպետի միջև 2006 թվականի հոկտեմբերի 11-ին կնքված պայմանագրի միակողմանի լուծման պետական գրանցում կատարելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ: Միջնորդագրի հիման վրա՝ 2025 թվականի սեպտեմբերի 19-ին կատարվել է նշված հողատարածքների անհատույց օգտագործման իրավունքի դադարեցման պետական գրանցում:

Դատախազը 2025 թվականի սեպտեմբերի 22-ին հանցանքի մասին հաղորդում է ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե: Հաղորդման հիման վրա՝ Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ (Քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը, որը պատճառել է առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս) (3 դրվագ)):

Դատախազությունում կատարված ուսումնասիրությունների արդյունքում պարզվել էր նաև, որ 2006 թվականի հուլիսի 1-ին ՀՀ գյուղատնտեսության նախարարն ի կատարումն Կառավարության 2006 թվականի ապրիլի 6-ի N 479-Ա որոշման, 49 տարի ժամկետով կնքել է Վայոց ձորի մարզի Ջերմուկի անտառպետության 4118 հեկտար և Եղեգիսի անտառպետության 3620 հեկտար տարածքների անհատույց օգտագործման պայմանագիր: Պայմանագիրը կնքվել է առանց նոտարական վավերացման, սահմանված ժամկետում պետական գրանցման չի ներկայացվել, հետևաբար՝ առոչինչ է:

Այսպիսով, Կառավարության 2006 թվականի ապրիլի 6-ի N 479-Ա որոշման մեջ նշված հողերից՝

5330 հեկտարն այլևս Ընկերությանն անհատույց օգտագործման հանձնված չէ:

4118 հեկտարի և 3620 հեկտարի մասով կնքված պայմանագիրն առոչինչ է:

Հետևապես, անհրաժեշտություն է առաջացել ուժը կորցրած ճանաչել Կառավարության N 479-Ա որոշումը:

Հավելեմ նաև, որ 2024 թվականի դեկտեմբերի 5-ից գործարկված՝ Վերականգնված միջոցների միասնական հաշվին, այսօրվա դրությամբ, մուտքագրվել է 20 միլիարդ 678 միլիոն դրամ»: