Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ Կարապետյան «ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» Խաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ Կարապետյան Դուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին Ապահով սահման՝ անվտանգ ապագա մեր երեխաների համար․ Ուժեղ Հայաստան Այս իշխանություններին այլևս ոչ մի երկիր լուրջ չի ընդունում. Մենուա Սողոմոնյան Իշխանությունը վախեցնում է մարդկանց, որ եթե իրենք չլինեն, աշխարհի վերջը կգա. Աննա Կոստանյան Տնտեսական աճի աղբյուրների հիմքը նեղանում է. հույսը՝ մի քանի ոլորտի վրա. «Փաստ»
Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ ԿարապետյանԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPPԱՆ՝ Վանաձորում շտապօգնության մեքենայի վթարի մասինԱնձնագրում հայրանուն չի նշվելու․ ի՞նչ տվյալներ կպարունակեն անձնագիրն ու նույնականացման քարտըԻրանը ԱՄՆ-ի հետ հանդիպման անհրաժեշտություն չի տեսնում. ԱրաղչիԲաստոնին կտեղափոխվի Բարսելոնա միայն մեկ պայմանով․ Mundo DeportivoՔՊ-ն ՀՀ կես միլիոն քաղաքացու զրկել է ընտրելու իրավունքից. Ավետիք Չալաբյան

Ավինյանը, փաստացի, տապալում է Աջափնյակի մետրոյի կայարանի կառուցումը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Պետական բյուջեով Աջափնյակ մետրոյի կայարանի կառուցման համար նախատեսված 25 միլիոն դոլարից, կարծես, գրեթե ոչինչ չի մնում, մինչդեռ կայարանի բացումը դեռ շատ հեռու է իրականությունից։

2025 թվականի սեպտեմբերին Երեւանի քաղաքապետարանից լրատվամիջոցներին հայտնել էին, որ Երեւանի մետրոպոլիտենի Աջափնյակ կայարանի նախագիծը գտնվում է շինարարության թույլտվություն ստանալու փուլում։ Սակայն դրանից ընդամենը երկու ամիս անց Կառավարությունը որոշեց նախագծի բյուջեից մոտ 300 հազար դոլար ուղղել սահմանամերձ բնակավայրերի բնակիչների կոմունալ վճարների մասնակի փոխհատուցմանը։

Քաղաքապետարանից մասնավորապես ասել էին, որ նախապատրաստվում են շինարարությունը մեկնարկելու վերաբերյալ մրցութային փաստաթղթերը, եւ մրցույթների հաջողությամբ ընթանալու դեպքում՝ շինարարական աշխատանքները փաստացի նախատեսվում են մեկնարկել 2026 թվականի առաջին եռամսյակում։ Սակայն, կարծես թե այս ախատանքների համար գումար չի մնում բյուջեում։

 

Օգոստոսին Կառավարությունը ո

րոշել էր կայարանի կառուցման համար նախատեսված բյուջեից մոտ 9 միլիոն դոլար հատկացնել բնակարանների եւ սեփական տների էներգաարդյունավետ վերանորոգման պետական աջակցության ծրագրին: Մեկ ամիս անց էլ որոշեցին այդ միջոցներից եւս մոտ 6 միլիոն դոլար տրամադրել մայրաքաղաքի շենքերի վերելակները փոխելու եւ տրոլեյբուսներ գնելու համար

Դեռ հարցական է՝ մինչ տարեվերջ ինչքան գումար կհանվի նախնական հատկացումից, սակայն հարկ է ընդգծել, որ իշխանական եւս մեկ խոստում, որ նախընտրական փուլում շահարկվում էր, իրականության հետ որեւէ աղերս չունի. Աջափնյակի մետրոն չի կառուցվում խոստացված ժամկետներում:

2025 թվականի փետրվարին էլ հայտնի դարձավ, որ նոր կայարանի կառուցման համար անհրաժեշտ գումարը գնահատվում է մոտ 105 մլրդ դրամ, եւս 1.8 մլրդ դրամ կպահանջվի նախագծման աշխատանքների համար։ Փոխքաղաքապետ Լեւոն Հովհաննիսյանի ներկայացրած տվյալներով՝ 2025-ին պետական բյուջեից փոանցվել է անհրաժեշտ գումարի մոտ 10 տոկոսը։

 

2025-ի սեպտեմբերի 18-ին Ավինյանը գլուխ էր գովում, թե «Պարո՛ն վարչապետ, մենք բոլոր փորձաքննություններով անցած Աջափնյակ մետրոյի կայարանի նախագիծն ունենք»:

 

Սակայն Ավինյանը մոռացավ նշել, որ խոստանալ եւ չանելը «Ասեք՝ կանենք»-ի տողատակն է, եւ փաստացի տապալեց թե՛ մայրաքաղաքի կառավարումը (օդի աղտոտվածությունը դրա վառ ապացույցն է), թե՛ Աջափնյակի մետրոյի կայարանի կառուցման գործընթացը»։

 

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի ա

յսօրվա համարում: