Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-ից Ֆիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ Կարապետյան «ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» Խաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ Կարապետյան Դուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին
Շնորհավորում եմ Ձեզ օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առթիվ. Սամվել ԿարապետյանՄեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-իցՖիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ ԿարապետյանԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPP
Քաղաքականություն

Պատարագի ցենզուրայից մինչև պետական ողբերգություն․ Վահե Հովհաննիսյան

Այլընտրանքային նախագծեր խմբի համահիմնադիր Վահե Հովհաննիսյանը գրում է․

«Պատարագի ցենզուրայից մինչև պետական ողբերգություն

Հայաստանը մտել է խորը ամենաթողության և բանականության կորստի փուլ։ Սա հերթական նոր իրականությունն է՝ իր առանձնահատուկ ռիսկերով։

Եթե առաջիկայում Նիկոլը ԱԱԾ վարչության պետերից մեկին նշանակի կաթողիկոս, վստահ եղեք, որ իր նախարարները, խմբակցության մի մասը, շրջիկ հավատացյալների համայնքը, ռեկտորները, համայնքապետերը ողջունելու են որոշումը՝ այն գնահատելով որպես իմաստուն քայլ «երկրի ինքնիշխանության բարձրացման և հոգևոր մաքրման ճանապարհին»։ Հասարակությունն էլ համակերպվելու է։ Սա արդեն բանականության կորուստն է։

Այսօր արդեն, վարչապետը  ԱԱԾ աշխատակիցներին ուղարկում է քահանաներին «հուշելու», թե ինչպես անցկացնեն պատարագները։ Սա պետական ֆունկցիաների դեգրադացիա է։ Սա ամենաթողություն է։

Այս տրամաբանությամբ՝  Նիկոլը կարող է արգելել՝ իր մասնակցությամբ ցանկացած միջոցառման ժամանակ այս կամ այն մարդու անունը տալ։ Կարող է գնալ հարսանիք՝ ԱԱԾ աշխատակցին նախապես ուղարկելով, որպեսզի թամադան հանկարծ չառաջարկի խմել հարսի կողմից խնամոնց կենացը, քանի որ ընդդիմադիր են։ Չմոռանանք, որ նա արդեն հասցրել է թատերական ներկայացում գրաքննել։

Սա կարող էր ծիծաղ հարուցել, բայց երբ ամենաթողությունն ու բանականության կորուստը չեն զսպվում, հասարակությունը չի ցուցաբերում դիմադրության և մերժման միտումներ, որպես կանոն տեղի են ունենում խոշոր ողբերգություններ։ Մեր պարագայում՝ շատ խոշոր։ Դրա նախադեպն ունենք։

Հանուն արդարության, մի բան պետք է ֆիքսենք։ Նիկոլն այս ամենը միայնակ չի անում։ Բոլոր անօրինականությունները, բանականությունից դուրս բոլոր քայլերը, պետությունը քանդելու ամբողջ այս գործընթացն արվում է այլ հայորդիների ջանքերով՝ նախարար, պատգամավոր, քննիչ, դատախազ, դատավոր, մտավորական, եպիսկոպոս, դասախոս, դիվանագետ, օլիգարխ և այլք։ Բոլոր նրանք, ովքեր ամեն ինչ շատ լավ հասկանալով լծվել են այս այլանդակություններին, պիտի գիտակցեն, որ իրենք սեփական երկիրը տանում են ինքնաՉեղարկման։ Բոլոր նրանք, ովքեր ամեն ինչ շատ լավ հասկանում են, բայց նախընտրում են «քաղաքականությամբ չզբաղվել», լռել, նվազագույնը հանցակից են։

Երբ չորս եպիսկոպոս Երևանի բանտերում է, երկու նախագահ՝ Բաքվի, իսկ 2019-ին խաղաղ կարգավորումը մերժածներն իշխանության են, ապա նման պետությունները ծանր գին են վճարում։

Այս իրավիճակը բնականորեն ծնում է պայքարի թե´ հիմնական հարցադրումը, թե´ կարգախոսը։ Սրա մասին առաջիկայում ավելի մանրամասն կխոսեմ»։