Ուզել են Արշակ Սրբազանի գրպանը բան գցեն, հիշել են՝ սքեմը գրպան չունի. Հայկ Մամիջանյան
Իմ համեստ կանխատեսումներով տեղի է ունենալու հետևյալը. Մասիս Մելքոնյանը չի զարմացնի ո՛չ մեզ, ո՛չ իշխանություններին և կկալանավորի Արշակ Սրբազանին: Ես ամեն դեպքում ուզում եմ, որ մեր քաղաքացիները ֆիքսեն, որ խոսքը գնում է 2018 թվականի դրվագի մասին, որտեղ մի քանի հոգի ցուցմունք է տվել, թե իբր իրենց մոտ հայտնաբերված թմրանյութերը իրենց գրպանն է գցել է Արշակ Սրբազանը։ Այս մասին դատարանի բակում, լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը:
«Լրատվականներից մեկը մի կոմիքս էր պատրաստել, որ իշխանությունները հավանաբար առաջնորդվել են հետևյալ սկզբունքով. ի՞նչ անենք՝ Արշակ Սրբազանին բռնենք, դե երևի գրպանը թմրանյութ գցենք, հետո հասկացել են, որ սքեմը գրպաններ չի ունենում ու որոշել են Արշակ Սրբազանին վերագրել, որ ինքն է ինչ-որ մեկի գրպանը թմրանյութ գցել։ Սա խայտառակություն չի, սա անաստվածություն է, սա անբարոյականություն է»,-նշել է նա։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Հանքարդյունաբերությունը և կենսաբազմազանության պահպանումը․ քննարկում COP17-ի շրջանակում
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել