Ի՞նչ հիմքով են ոստիկանները հայտնվել Գորիսի պետական քոլեջում․ Սյունիքում պարզաբանման են սպասում
Syuniacyerkir.am-ը գրում է․ Դեկտեմբերի 4-ին, երբ Գորիսի պետական քոլեջի աշխատակիցները և ուսանողները հրաժարվել էին մտնել լսարաններ՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանից պահանջելով բացատրություններ՝ իր իսկ կողմից թույլ տված մի շարք ապօրինությունների և կամայականությունների վերաբերյալ, կրթօջախի բակում են հայտնվել Գորիսի ոստիկանները՝ բաժնի պետ Կարեն Հովսեփյանի գլխավորությամբ։
Ոստիկաններն այնտեղ զբաղվել են ակնհայտ ինքնիրավչությամբ՝ կատարելով իրենց լիազորություններին չվերաբերող գործողություններ։ Մասնավորապես՝ սպառնացել են կոտրել քոլեջի տնօրենի աշխատասենյակի դուռը, պահանջել են քոլեջի գույքի հանձնում–ընդունում (առանց ԿԳՄՍ նախարարության հանձնաժողովի, որը պարտադիր հանգամանք է), ստիպել են աշխատակիցներին՝ ներս գալ և դահլիճում հանդիպել տնօրենի նորանշանակ պաշտոնակատարի հետ, այլապես ուժի զորությամբ նրանց կհեռացնեն տարածքից և այլ միջոցներ կձեռնարկեն։
Եվ այդ ամենը՝ սադրանք հրահրող գործողություններով, մարդկանց անհարկի վիրավորելով ու սպառնալիք պարունակող խոսքերով։
Մենք չենք ուզում թվարկել, թե այդ ամենով Գորիսի ոստիկանները ՀՀ սահմանադրության քանի–քանի հոդվածներ են ոտնատակ տվել՝ ենթադրելով, որ իրենք լավ էլ տիրապետում են դրան և գիտակցաբար են օրինախախտումներ թույլ տվել։ Պարզապես ՀՀ ոստիկանապետ Արամ Ղազարյանից պահանջվում է բացատրություն՝ Սյունիքում մեծ արձագանք ստացած և կամայականության աննախադեպ ու ցցուն օրինակ դարձած խայտառակ և ամոթալի, նաև նախադեպը չունեցող այդ երևույթի վերաբերյալ։




















Մեր զորակցությունն ու աջակցությունն ենք հայտնում Գագիկ Ծառուկյանին և նրա ընտանիքին․ Խաչիկ Ասրյան
Յունիբանկը մեկնարկել է նոր ակցիա «U-Teenager». գլխավոր մրցանակը՝ ամառային դասընթաց արտերկրի լավագույ...
Ոչ միայն քաղաքական է, այլև աշխարհաքաղաքական. «Փաստ»
ԶՊՄԿ-ում աշխատելը՝ կայունության, զարգացման և նոր հնարավորությունների մասին
Եկող տարի մենք ունենալու ենք գյուղմթերքի դեֆիցիտ. Հրայր Կամենդատյան
Արցախի թեման մնացել է խոսքերի մակարդակում․ ինստիտուտներ չկան, պատասխանատուներ՝ նույնպես. Էդմոն Մարու...
Արցախցիների պահանջը՝ իրենց տներ վերադառնալու, ոչ մի կերպ առիթ չի կարող դառնալ պատերազմ հրահրելու. Ան...
50% աղքատություն՝ արցախցիների շրջանում․ «բարեկեցություն» բառով իրականությունը չեք փոխի․ Արեգա Հովսեփ...
«Օրրան»-ի սաները նոր ուսումնական տարին սկսեցին «Մի դրամի ուժը» նախաձեռնության աջակցությամբ
Վստահության ճգնաժամը հարաբերությունների դաշտում. ինչպես խուսափել ծանրագույն հետևանքներից. «Փաստ»