Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-ից Ֆիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ Կարապետյան «ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» Խաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ Կարապետյան Դուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին
Մեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-իցՖիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ ԿարապետյանԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPPԱՆ՝ Վանաձորում շտապօգնության մեքենայի վթարի մասին
Հասարակություն

Սուրբ Յոթ Վերք եկեղեցում Փաշինյանի մասնակցությամբ պատարագին ես հաստատ չեմ լինելու․ Նարեկ Սրբազան

Առավոտյան Նիկոլ Փաշինյանը տեսաուղերձով հայտարարեց, որ կիրակի օրը Սուրբ և Անմահ պատարագի է մասնակցելու Գյումրու Յոթ Վերք եկեղեցում։

Չնայած մամուլում տարածված տեղեկատվությանը՝ Փաշինյանը պատարագի պետք է մասնակցեր Գյումրու Սուրբ Հակոբ Մծբնա կամ Ամենափրկիչ եկեղեցիներում՝ կախված նրանից, թե որտեղ կհամաձայնեն զեղչել Ամենայն Հայոց Կաթողիկոսի անունը։ Ինչպես Նիկոլ Փաշինյանը երեկ Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց՝ որտեղ ինքը մասնակցում է պատարագների, չի կարող հնչել Գարեգին Բ-ի անունը։ Ինչի առնչությամբ էլ ԱԱԾ աշխատակիցները երկու օր է՝ այցելում են եկեղեցիներ, «համոզում» քահանաներին։

Դեռ երկու օր առաջ Սուրբ Հակոբ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Ռուբեն քահանա Գասպարյանը 24News-ի հետ զրույցում հաստատել էր մեր տեղեկությունը, որ իրեն ԱԱԾ աշխատակիցներն են այցելել։ Քահանան նաև երաշխավորել էր, որ իր մատուցած պատարագի ընթացքում չի զեղչելու Կաթողիկոսի անունը․
«Ես 25 տարի տվել եմ Վեհափառի անունը և պիտի տամ, քանի գործող Հայրապետ է, ինչպես նաև Սրբազանի անունը (խմբ. – Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի)»։

Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից հետո 24News-ը կապ հաստատեց Շիրակի թեմի հոգևոր տեսուչ Գերաշնորհ Տ․ Նարեկ եպիսկոպոս Ավագյանի հետ, հետաքրքրվելու՝ արդյոք նա մասնակցելո՞ւ է և ո՞վ է մատուցելու Սուրբ և Անմահ պատարագը․

«Ֆեյսբուքից իմացա, որ գալու է Յոթ Վերք, երեկվանից ես վատառողջ եմ, կարելի է ասել՝ անկողնային, ես հաստատ չեմ լինելու և որևէ ինֆորմացիա չունեմ, որ ձեզ փոխանցեմ»։

Եպիսկոպոսի խոսքով, իրեն ոչինչ չեն ասել, թե ով է պատարագ մատուցելու Յոթ վերքում, չնայած նրան, որ նախապես՝ դեռ մինչև Նիկոլ Փաշինյանի տեսաուղերձը, հայտարարվել էր, որ պատարագելու է Տեր Գառնիկ քահանան․
«Ճշտվում է ինձ թվում է, առնչություն չունեմ, որ ձեզ ինֆորմացիա փոխանցեմ»։

Նշենք, որ դեկտեմբերի 3-ին Շիրակի թեմի ֆեյսբուքյան էջը հայտարարություն էր տարածել, որ Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի և թեմի հոգևոր տեսուչ Գերաշնորհ Տեր Նարեկ եպիսկոպոս Ավագյանի օրհնությամբ, դեկտեմբերի 7-ին` ժամը 10:30-ին, Գյումրիի Սուրբ Աստվածածին Մայր եկեղեցում (Յոթ Վերք) իր անդրանիկ Սուրբ Պատարագը կմատուցի նորաօծ Տեր Գառնիկ քահանա Ավոյանը: Սակայն արդեն այսօր՝ ժամը 10։13-ին, գրառումը խմբագրվել է և նշվել, որ նօրաօծ քահանան կպատարագի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցում։

Հիշեցնենք նաև, որ դեկտեմբերի 7-ին Գյումրու ավերիչ երկրաշարժի 37-րդ տարելիցն է:

 

Մերի Մանուկյան