ՀԷՑ-ի լիցենզիայի չեղարկումը՝ քաղաքական ճնշման և գույքի բռնազավթման վտանգավոր նախադեպ
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության լիցենզիայի չեղարկումը ներկայացվում է իբրև իրավական գործընթաց, սակայն դրա հիմքում կանգնած է իշխանական ճնշումը։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը ձևական նիստում որոշեց զրկել ընկերությանը լիցենզիայից՝ այն դարձնելով առաջիկա ընտրական գործընթացներում օգտագործվող գործիք։ Որոշումը, ըստ բազմաթիվ իրավաբանների և ոլորտի մասնագետների, ավելի շուտ հիշեցնում է նախապես ծրագրված գույքի բռնագրավում, քան մասնագիտական գնահատում։
Լիցենզիայի չեղարկումը էապես հակասում է Հայաստանի Սահմանադրությանը և միջազգային իրավունքի սկզբունքներին, որոնցով արգելվում է մասնավոր սեփականության կամայական զավթումը։ Հենց այդ պատճառով էլ այս որոշումը դիտարկվում է ոչ միայն տնտեսագիտական կամ իրավական սխալ, այլ պետական կառավարման խախտում, որով մեկ պաշտոնյա կամ քաղաքական կենտրոն փորձում է ենթարկել իրեն բարդ և կոլեգիալ կարգավորման ենթակա ոլորտը։
Իրավիճակը լրացուցիչ սրվում է այն հանգամանքով, որ ազգային բարերար, խոշոր գործարար Սամվել Կարապետյանն արդեն մի քանի ամիս գտնվում է կալանքի տակ։ Եկեղեցականների, համայնքապետերի, հոգևորականների դեմ իրականացվող հետապնդումների շղթան, որի մեջ ներառվել է նաև Կարապետյանը, խոսում է այն մասին, որ իշխանությունը գնացել է բացահայտ ճնշումների ճանապարհով։
Փաստաբան Արամ Վարդևանյանը հայտնում է, որ Սամվել Կարապետյանի ապօրինի կալանքի երկարաձգման դեմ ներկայացված բողոքները ընդունվել են վարույթ։ Դատարանը որոշել է քննությունն իրականացնել գրավոր կարգով՝ անտեսելով պաշտպանական կողմի բանավոր քննության վերաբերյալ միջնորդությունը։ Բողոքը կքննարկվի դեկտեմբերի 11-ին, իսկ գրավոր դիրքորոշումները պետք է ներկայացվեն մինչև դեկտեմբերի 10-ը, երբ աշխարհը նշում է Մարդու իրավունքների օրը։
Վարդևանյանի գնահատմամբ՝ պարզ է, որ կալանքը չի եղել իրավական անհրաժեշտություն։ Այն դարձել է քաղաքական պատժի գործիք՝ ուղղված այն հանգամանքին, որ գործարարը հանդես էր եկել Մայր Աթոռին աջակցող հայտարարությամբ։ Արդյունքում՝ նա արդեն հինգ ամիս պահվում է կալանքի տակ՝ փաստացի փախցված սեփական իրավունքներից և դրված պատանդային վիճակում։
Այս ամենի ֆոնին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ ցանկալի է, որ ՀԷՑ-ը դառնա պետական սեփականություն։ Նա նշում է երկու տարբերակ՝ պետականացում կամ մասնավորեցում միջազգային կառավարման փորձ ունեցող ընկերության միջոցով, սակայն միաժամանակ ընդգծում է, որ նախընտրելի է առաջին տարբերակը։
Սակայն դժվար է աննկատ թողնել փաստը, որ պետությունը խոսում է պետականացման «ցանկալի» տարբերակի մասին այն պահին, երբ ընկերության սեփականատերը ազատազրկված է, իսկ ընկերության կառավարումը զրկված է անկախությունից։ Սա հուշում է, որ գործընթացը ոչ թե տնտեսական հաշվարկների, այլ քաղաքական ճնշումների արդյունք է։
Եթե ՀԷՑ-ի շուրջ ստեղծված այս իրավիճակը դառնա կանոն, ապա ներդրողների անվտանգությունը, սեփականության իրավունքը և տնտեսության կայունությունը կարող են հայտնվել վտանգի տակ։ Այսօր վտանգվում է ոչ միայն մեկ ընկերություն, այլ ամբողջ տնտեսական համակարգը, որտեղ իշխանական կամայականությունը կարող է գերակշռել օրենքի և արդարության վրա։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Հանքարդյունաբերությունը և կենսաբազմազանության պահպանումը․ քննարկում COP17-ի շրջանակում
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել