Իշխանությունները Գյումրիի վաղվա պատարագի մարդաշատությունն ապահովելու համար գործի են անցել
Մեր տեղեկություններով իշխանությունները պետական համակարգին պարտադրում են մասնակցել Գյումրիում նախատեսված վաղվա պատարագին։
Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Գյումրիում նախատեսված վաղվա պատարագին ապահովված մարդաշատ ներկայություն ստեղծելու համար իշխանությունները սկսել են վարչական ճնշումների նոր ալիք։
Մանկապարտեզների և դպրոցների և պոլիկլինիկաների աշխատակիցներին տրվել է հրահանգ՝ պարտադիր ներկա գտնվել քաղաքի եկեղեցում սպասվող պատարագին։
Ըստ մեր տեղեկությունների՝ աշխատակիցներին զգուշացվել է, որ չներկայանալու դեպքում «ներկա բացակա» է արվելու։
Արդեն կազմվում են մասնակցության ցուցակներ։
Սա ոչ միայն պետական ռեսուրսի չարաշահում է, այլ նաև բացահայտ միջամտություն է մարդկանց հավատքի և անձնական ընտրության ազատությանը։ Ստեղծված իրավիճակը հիշեցնում է պարտադրանքի այն մեխանիզմները, որոնք իշխանությունները վերջին շրջանում ավելի հաճախ են կիրառում՝ հանրային միջոցառումներում «լեցուն դահլիճ» ապահովելու համար։
Գյումրիում սպասվող պատարագը իշխանության համար, ըստ երևույթին, դարձել է հերթական միջոցը՝ ցույց տալու հանրային աջակցություն, որն իրականում ապահովվում է վարչական լծակների և պարտադրանքի միջոցով։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Հանքարդյունաբերությունը և կենսաբազմազանության պահպանումը․ քննարկում COP17-ի շրջանակում
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել