Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ուժային կառույցների մուտքը տնտեսական օղակներ խաթարում է դրանց բնականոն գործունեությունը. Հրայր Կամենդատյան Մեր հանրությունը մեծ սպասելիքներ ունի ընդդիմությունից. Արեգ Սավգուլյան Հայրենադարձությունը պետք է լինի Հայաստանը հզորացնելու, զարգացնելու ուղիներից մեկը. Արսեն Գրիգորյան Ինչպես կրկնապատկել բերքատվությունը Հայաստանում. առաջարկվում են պարարտացման նոր համակարգային լուծումներ․ Հրայր Կամենդատյան Ընտրությունների ժամանակ ՔՊ-ն ծախսել է ամենաշատ գումարը՝ օգտվելով պետբյուջեից. Մենուա Սողոմոնյան Արտահանման կոմիսարներ՝ հայկական գյուղմթերքը նոր շուկաներ հասցնելու համար․ Հրայր Կամենդատյան Ավետիք Չալաբյանին կալանավորելու համար ներկա իշխանությունները մեծ խախտումների են գնացել. իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյան Ներկայացվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության վերականգնման նոր հայեցակարգը․ Հրայր Կամենդատյան Բախվել են «BMW»-ն ու «Toyota»-ն. 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է Արմավիրի մարզում Երևան-Արմավիր ճանապարհին տեղի է ունեցել ավտովթար Ռուսաստան-Ուկրաինա հակամարտության նոր փուլ՝ փոխադարձ հարվածներ և զոհեր Եվրոպայում ռեկորդային շոգի ալիքի հետևանքով ավելի քան 10 հազար լրացուցիչ մահվան դեպքեր են արձանագրվել
Ուժային կառույցների մուտքը տնտեսական օղակներ խաթարում է դրանց բնականոն գործունեությունը. Հրայր ԿամենդատյանՄեր հանրությունը մեծ սպասելիքներ ունի ընդդիմությունից. Արեգ ՍավգուլյանՀայրենադարձությունը պետք է լինի Հայաստանը հզորացնելու, զարգացնելու ուղիներից մեկը. Արսեն ԳրիգորյանԻնչպես կրկնապատկել բերքատվությունը Հայաստանում. առաջարկվում են պարարտացման նոր համակարգային լուծումներ․ Հրայր Կամենդատյան Ընտրությունների ժամանակ ՔՊ-ն ծախսել է ամենաշատ գումարը՝ օգտվելով պետբյուջեից. Մենուա ՍողոմոնյանԱրտահանման կոմիսարներ՝ հայկական գյուղմթերքը նոր շուկաներ հասցնելու համար․ Հրայր ԿամենդատյանԱվետիք Չալաբյանին կալանավորելու համար ներկա իշխանությունները մեծ խախտումների են գնացել. իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյան ԶՊՄԿ-ի մշտական այցելուների թվում են ՀՊՏՀ-ի ուսանողներն ու դասախոսները Դոնալդ Թրամփի հանձնարարությամբ հուլիսի 14-ին կվերսկսվի Իրանի ծովային շրջափակումըSpaceX-ը կառուցելու է արևային վահանակների հսկայական գործարան՝ տարեկան հզորությունը 10 ԳՎտ Ձախողված կառավարության ղեկավարն ու՞նի արդյոք սպասվող նոր տուրբուլենտությանը դիմակայելու մասին նվազագույն պատկերացում. Արտակ ԶաքարյանՌուսաստանի հետ առևտրաշրջանառության անկումը՝ նոր մարտահրավեր Հայաստանի տնտեսության համար. «Փաստ» «Բոլորը կրակն են ընկել. նա թշնամիներ ու պրոբլեմներ ստեղծելու վարպետ է». «Փաստ» Ճահիճում ոչ մեկի համար լավ չի լինում. «Փաստ» Պետական համակարգում մարդկանց նյարդերն այլևս չեն դիմանում. «Փաստ» Ինչպես գործազրկել հազարավոր մարդկանց ու... գնալ արձակուրդը վայելելու. «Փաստ» Անձնական վրեժխնդրության դրսևորումներն ու դրանց սպասարկման «համակարգերը». «Փաստ» Ներկայացվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության վերականգնման նոր հայեցակարգը․ Հրայր ԿամենդատյանՆերկայիս հայ-ռուսական հարաբերությունների ճգնաժամը քաղաքական խնդիր չէ. Մհեր ԱվետիսյանԱվետիք Չալաբյանի գործը փորձություն կլինի ոչ միայն Հայաստանի, այլև ԵՄ-ի համար․ եվրապատգամավոր
Քաղաքականություն

«Եթե ճիշտ աշխատենք, ՔՊ-ն վերընտրվելու շանսեր չի ունենա». Ռոբերտ Քոչարյան

Ռոբերտ Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
 
1․ ՀՀ առաջնորդի անձնական շահերը ուղիղ հակասության մեջ են երկրի և ժողովրդի շահերի հետ։ Ինչո՞ւ է Հայաստանի ղեկավարն անում ճիշտ հակառակը նրա, ինչը պետության հմուտ առաջնորդը պետք է անի։ Միայն երեք տարբերակ կա․ եթե երկրի առաջնորդը գործակալ է, եթե նա տգետ է և մեծամիտ, և եթե նա այդ անում է մտածված և միտումնավոր։
 
2․ Ազգային ինքնությունը պետականության հենասյուներից մեկն է։ Կան բազմաթիվ երկրներ, որտեղ բավական պրոբլեմային է հաստատել ազգային ինքնությունը՝ կապված տարբեր էթնոսների հետ։ Բայց Հայաստանն այդ պրոբլեմը չունի։ Հայաստանում կարելի է ունենալ և ամրացնել այնպիսի ինքնություն, որը հնարավոր չէ որևէ կերպ կոտրել։
 
3․ Փաշինյանը ցույց տվեց, որ իր պայքարը կոնկրետ Հայ Առաքելական Եկեղեցու դեմ է։ Մեր ազգային ինքնության մեջ եկեղեցին հատուկ դեր ունի։ Ինչի՞ համար է քանդվում այդ կարևորագույն գործոնը։ Միգուցե սա արվում է Փաշինյանի՝ 300 հազար ադրբեջանցու հետ բերելու խոստման համատեքստո՞ւմ։
 
4․ Երևի Հայաստանն առաջին երկիրն է, որտեղ տնտեսությունը զարգանում է, բայց աղքատությունը չի իջնում։ Պետական ռեկետը համատարած է։ Երկրի ներդրումային միջավայրն ուղղակի քայքայված է։
 
5․ ՀՀ առաջնորդի անձնական շահերը ուղիղ հակասության մեջ են երկրի և ժողովրդի շահերի հետ։ Երկրի շահերից էր բխում, որ պարտված ղեկավարը հրաժարական տա ու հնարավորություն տա մաքրվել պարտությունից, և նոր ղեկավարը փորձի լուծել երկրի վրա ծառացած խնդիրները։
 
6․ Փաշինյանին ձեռնտու է, որ Հայաստանը լինի նոր պատերազմի մշտական վտանգի առջև։ Սա ձեռք է տալիս Փաշինյանին մեկ պատճառով, որ խաղաղությունն ուղիղ կապվի իր անձի և անվան հետ, այլ ոչ թե ամուր միջազգային երաշխիքների հետ։ Իր նպատակը իշխանությունը պահելն է։
 
7․ Մեր մոտեցումը հետևյալն է․ ժողովրդի և պետության շահերը պետք է լինեն առաջին տեղում։ Եվ երբեք որևէ առաջնորդ չպետք է իր շահերը որևէ կերպ գերադասի ժողովրդի և պետականության շահերին։
 
8․ 1997-98 թթ․-ին պետք էր նայել առաջ, ոչ թե դատել նախկիններին։ Այն ժամանակ պրոբլեմները բազմաթիվ էին, և պետք չէր ամբողջ օրակարգը ձևավորել՝ նախկինների հետևից ընկնելով ու նրանց դատելով։
 
9․ Երբ սկսում ես վրեժխնդրությամբ ապրել, առաջ չես նայում։ Եթե ֆիքսվում ես վրեժխնդրության վրա, դու պրոբլեմ ունես։ Այդ դեպքում դու պետք է որևէ հանրային գործով չզբաղվես, ապագայի մասին չմտածես և կենտրոնանաս անցյալում քեզ վատություն արած կամ դավաճանած մարդկանց հետ հաշիվներ մաքրելու վրա։ Սա լավ բան չէ, հատկապես երկրի առաջին դեմքի համար։
 
10․ Փաշինյանը փողոց մոբիլիզացնելու ռեսուրս չունի, որ իր կոչով մարդիկ փողոց դուրս գան և գնան Վեհարանը գրոհելու։ Եթե Փաշինյանն այդքան ռեսուրս ունենար, ապա ԿԳԲ-ի մեթոդներով եկեղեցու դեմ չէր աշխատի։
 
11․ Տնտեսական աճը պետք է զուգորդվի աղքատության կրճատման հետ։ Եթե այդպես չէ, ուրեմն աճը “նկարված” է, կամ աճի բարիքներից օգտվում են շատ նեղ շրջանակներ։
 
12․ Այսօրվա տնտեսական աճը յուրահատուկ է նրանով, որ սպեկուլյատիվ բնույթ է կրում։ Հայաստանի ամենախոշոր հարկատուն դարձել է հեռախոսներ վաճառող մի ընկերություն։ Նման տնտեսական աճը չի կարող էֆեկտ ունենալ աղքատության կրճատման համար։ Սա ուղղակի փուչիկ է։
 
13․ Թոշակների մասով նույնիսկ ինդեքսացիա չկա։ Մի քանի անգամ ասել են, որ թոշակ են բարձրացնում, բայց այդ թվերն ավելի ցածր էին, քան ինֆլյացիան։
 
14․ Այսօրվա աշխարհում ոչինչ չեմ բացառում․ և՛ դրական, և՛ շատ բացասական։ Աշխարհը մտել է մի բավական անկայուն ժամանակահատված։ Սխալ քայլերի պարագայում մենք կարող ենք եղածի վրա լիքը բան կորցնել, ճիշտ քայլերի դեպքում կարող ենք մեր երազած որոշ հարցերի լուծում ստանալ: Եթե ոչ ամբողջական, ապա գոնե մասնակի:
 
15․ Աշխարհը փոխվել է, տրանսֆորմացվել է նաև բանակցությունների ֆորմատը։ Երբ դիմացինդ ուժեղ է, աշխատում է պրագմատիզմը։ Բայց հիմա դու այդ մենաշնորհը չունես։ ԱՄՆ-ի քաղաքականության մեջ պրագմատիզմը միշտ կա․ կարելի է նստել, խոսել և պայմանավորվել։
 
16․ Չպետք է լինի մի պաշտոն, որն իր ձեռքում կենտրոնացնում է այսքան լիազորություն։ Երկրի նախագահը պետք է ընտրվի ժողովրդի կողմից և հակակշռելու հնարավորություն ունենա։ Պետք է լինի գործադիրին զսպող առաջնային մանդատով օժտված ինստիտուտ։
 
17․ Հարց է առաջանում՝ ի՞նչ նպատակով է “նախկին-ներկա” խոսույթն այսօր օրակարգ բերվում։ Մարդկանց թվում է, որ ինչ-որ հայտարարություններով կարող են մեր ձայներից մի որոշ մաս վերցնել։ Կասկածներ են առաջանում՝ արդյո՞ք նպատակը ազնիվ է, որովհետև բերվող հիմնավորումները չեն աշխատում։ Դա դեստրուկտիվ ճանապարհ է։
 
18․ Քի Վեսթում քննարկվում էր հենց Արցախը Հայաստանին միացնելու տարբերակը, և շատ մոտ էինք այդ տարբերակին։ Չեմ կասկածում, որ բանակցությունների արդյունքում մենք կգայինք մեր ցանկալի տարբերակին։ Պետք էր հետևողական աշխատանք և ճիշտ քայլեր։ 2018 թվականին Փաշինյանը խաթարել է բանակցային գործընթացը։
 
19․ Փոքր պետության համար անվտանգային հարցը համար մեկ հարցն է, և փոքր պետությունը չի կարող իզոլացվել: Մենք պետք է մեր անվտանգային խնդիրները լուծենք ռազմաքաղաքական դաշինքներով և ռազմաքաղական գործընկերության միջոցով, բայց լավ հարաբերություններ ունենալ ամբողջ աշխարհի հետ։ Եվ այդպես էինք անում, և այս մոդելը ոչ մեկի մոտ պրոբլեմ չէր առաջացնում։
 
20. Պետական պարտքի հսկայական բուրգ է կառուցված, որը մի օր փլվելու է։ Մեր բանկային համակարգի և մի շարք բիզնեսների գերշահույթներն ամբողջությամբ կախված են Ռուսաստանի նկատմամբ կիրառված սանկցիաներից։ Մի պահ պատկերացրեք, որ այս ամբողջը կանգնի։ Ոչ մեկ մեր արտաքին պարտքը մեզ չի ներելու, ստիպված ենք լինելու այն շարունակել սպասարկել։
 
21․ Ինձ մեղադրում են երկրի ռազմավարական օբյեկտները ռուսներին վաճառելու մեջ։ Բայց այն ընկերությունները, որտեղ բերել ենք գերմանական, ֆրանսիական, և կանադական ներդրումներ, այս իշխանությունների օրոք ունեցան ռուսական սեփականատերեր։
 
22․ Իշխանության են հայտնվել քաղաքական խարդախներ, որոնց զոհն են դառնում միամիտ մարդիկ։ Մեր հասարակությունը չափազանց հանդուրժող է ստի նկատմամբ։ Մարդուն կարելի է ամեն օր ստի վրա բռնել, և այդ մարդը շարունակում է ունենալ որոշակի քանակի կողմնակիցներ։
 
23․ Եթե-ներ չկան․ ՔՊ-ն պետք է չընտրվի, և ես պլան Բ չունեմ։ Եթե ճիշտ աշխատենք, ՔՊ-ն վերընտրվելու շանսեր չի ունենա։ Պետք է վճռական տրամադրվել։ Կյանքում իմ մոտեցումն է միշտ եղել՝ մտե՞լ ես պայքարի մեջ, նույնիսկ մի նայի՝ հետևից մարդ կա թե՞ չկա, դու առաջ գնա։ Հենց դու առաջ ես գնում, հետևիցդ գալիս են։