Դատավորը ծառայում է ՔՊ պատգամավորին, ոչ թե արդարադատությանը. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի հեղափոխական ջրի շիշը բռնելով հայտնի դարձած ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանը ոչ միայն «վիրավորված քաղաքացի» է, այլեւ իշխանական պատգամավոր, որը, փոխանակ հերքի հրապարակվածը կամ փաստերով ապացուցի իր՝ «պատվի ու արժանապատվության» խախտումը, ընտրել է ավելի հարմար ճանապարհ՝ փորձել պատժել ԶԼՄ-ին դատարանի միջոցով։ Ու ցավալի է, որ Գավառի նստավայրի դատավոր Արթուր Աղամալյանի վարքագծից տպավորություն է ստեղծվում, թե դատարանը պատրաստ է կատարել այդ քաղաքական պատվերը։
Փաստաբան Գարիկ Սահակյանի փոխանցմամբ, 12.11.2025-ին Գավառի դատարանում նախնական դատական նիստի ժամանակ քննարկվողը կողմերի ներկայացրած ապացույցների գործին վերաբերելի եւ թույլատրելի լինելն էր։ Ըստ օրենքի՝ դատարանը նախ պետք է գնահատեր հայցվորի՝ այս դեպքում Հայկ Սարգսյանի ներկայացրած ապացույցների վերաբերելիությունն ու թույլատրելիությունը, ապա միայն անցներ պատասխանող ընկերության նյութերին։
Փոխարենը, դատավորն անհասկանալիորեն շրջանցել է այս կարգը եւ առանց մեր՝ «Ժողովուրդ» օրաթերթի պատասխանող կողմի ապացույցների վերաբերյալ դիրքորոշումը լսելու, միանգամից թույլ է տվել, որ հենց հայցվորի ներկայացուցիչը մեկնաբանի մեր առարկության հիմքում ընկած հանգամանքը հիմնավորող գրավոր ապացույցը։ Սա արդեն ոչ թե տեխնիկական վրիպակ է, այլ կողմերի հավասարության բացահայտ խախտում։
Փաստաբան Սահակյանը դատարանում անմիջապես մատնացույց է արել դատավարական կոպիտ սխալը, բաց տեքստով վրդովմունք է հայտնել դատավորի հանդեպ՝ նշելով գործողության ոչ իրավաչափությունը եւ այս գործով դատավորի առերեւույթ կաշկանդվածությունը։ Դրան հաջորդել է միջնորդություն նիստը հետաձգելու մասին՝ նպատակ ունենալով 15.12.2025-ին պատճառաբանված բացարկի միջնորդություն ներկայացնել գործը քննող դատավորի նկատմամբ:
Իհարկե, մենք հեռու ենք այն մտքից, որ դատավորը «սայթաքել» է՝ հօգուտ իշխանության ներկայացուցչի, ուստի իրավական բոլոր մեխանիզմներով պաշտպանելու ենք մեր իրավունքները։ Առաջիկայում մանրամասն կանդրադառնանք այս նորաթուխ դատավոր Արթուր Աղամալյանի՝ դատավոր դառնալու հանգամանքներին, անցած ճանապարհին եւ դրանով ի ցույց կդնենք նրա անաչառության իրական պատկերը:
ՀՀ Բարձրագույն դատական խորհուրդը՝ որպես դատարանների անկախության երաշխավոր թիվ մեկ կառույց, պարտավոր է մանրազնին ուսումնասիրել այս դեպքը, քանի որ դատավորը ակնհայտորեն իշխանությունից իր կախվածությունը չի կարողանում թոթափել:
Իսկ շիշ բռնող Հայկ Սարգսյանը, որը հարազատ կուսակցության ներսում ստացել է խիստ նկատողություն, եւ նրա գլխին դամոկլյան սրի պես կախված է հեռացման վտանգը, պետք է հիշի, որ իշխանությունից դուրս թռչելը րոպեների հարց է, եւ Հովիկ Աղազարյանի ճակատագիրը իրենից հեռու չէ, SMS-ներն էլ՝ ավելի խայտառակ, ինչպես նկարագրում են հենց իր ՔՊ-ական գործընկերները:
Շարունակելի»։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան