ՍԱՏՄ պետից՝ Շիրակի փոխմարզպետ. ինչ ունեցվածք ունի Արտուշ Հովհաննիսյանը. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Շիրակի փոխմարզպետ Արտուշ Հովհաննիսյանը հունվարի 23-ին նշանակվել էր փոխմարզպետ, ինչից մի քանի օր առաջ նոր բնակարան էր ձեռք բերել։
Իսկ ինչո՞վ էր զբաղվում Արտուշ Հովհաննիսյանը մինչեւ փոխմարզպետ դառնալը
2016-2019 թվականներին Հովհաննիսյանը եղել է ՀՀ Շիրակի մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության բնակարանային եւ ենթակառուցվածքների գործունեության բաժնի առաջատար մասնագետ։ 2019-2020 թվականներին եղել է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի փորձագետ, իսկ, ահա, 2020-2024 թվականներին աշխատել է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի պետի ժամանակավոր պաշտոնակատարի հաստիքում, որտեղ, թերեւս, ամենաերկարն է աշխատել։
Արտուշ Հովհաննիսյանի կինը՝ Հայաստան Հովհաննիսյանը, աշխատում է «Գյումրու թիվ 41 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում որպես տնօրեն. հարցական է՝ արդյոք ամուսնու գործոնն այստեղ կա՞, թե՞ ոչ։
Ի՞նչ ունեցվածք ունի ներկայիս փոխմարզպետը
Շիրակի փոխմարզպետը ներկայացրել է պաշտոնատար անձի պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ առկա գույքի, եկամուտների, ծախսերի եւ շահերի հայտարարագիր։
Համաձայն այդ հայտարարագրի՝ փոխմարզպետը 2007 թվականից ունի միանձնյա սեփականությամբ իրեն պատկանող բնակարան եւ ավտոտնակ Երեւանում, իսկ 2025 թվականի հունվարի 8-ին ձեռք է բերել բնակարան Գյումրիում։
Տրանսպորտային միջոցներ, բանկային ավանդներ, թանկարժեք իրեր փոխմարզպետը չի հայտարարագրել։
Նրա կանխիկ դրամական միջոցները, հայտարարագիրը ներկայացնելու պահին, կազմել են 8 հազար ԱՄՆ դոլար, 3,8 մլն ռուբլի, 4 մլն դրամ։
Հաշվետու տարվա եկամուտները կազմել են 244 հազար դրամ, որը վաստակել է մինչեւ փոխմարզպետ դառնալը։
Ստացված վարկերի եւ փոխառությունների մայր գումարի մնացորդը պաշտոնի ստանձնման օրվա դրությամբ կազմել է 916 հազար դրամ։
Մամուլում Հովհաննիսյանի մասին գրել էին, որ վերջինս ճանաչելի էր դարձել կորոնավիրուսի տարիներին, երբ լրագրողների ուղեկցությամբ այցեր էր կատարում սննդի օբյեկտներ։ Ասվում է, որ Արտուշ Հովհաննիսյանի նշանակումն ամենեւին անակնկալ չէր. տեւական ժամանակ խոսվել է այդ մասին։ Նա, ըստ տեղեկությունների, Շիրակի մարզպետի մոտ ընկերն է։
Հիշեցնենք, որ Շիրակի մարզի մյուս փոխմարզպետը Ալբերտ Այվազյանն է. նա պաշտոնավարում է դեռեւս Նազելի Բաղդասարյանի կառավարման ժամանակնից, եղել է Առափի համայնքի երկարամյա գյուղապետը»։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան