Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Շատերն այն կարծիքին են, որ Նիկոլ Փաշինյանն սկսեց քայլել Գյումրուց և անցած կիրակի օրն իր իշխանավարումը փաստացի ավարտեց Գյումրիում՝ տոտալ ձախողման ենթարկվելով: Նման կարծիքների համար կան չափազանց ծանրակշիռ փաստեր:
Նախ՝ եթե Հովհաննավանքի կեղծ «պատարագը» ավելի շատ մինիհանրահավաքի տպավորություն էր թողնում, ապա հաջորդ կիրակիներին նույնիսկ շատ փոքր հանրահավաքի համար համադրելի մարդաքանակ չէր ապահովվում, իսկ Գյումրիում ընդհանրապես ներկա էին միայն ուժային կառույցների ներկայացուցիչներ ու որոշ քպականներ: Արդյունքում այնպիսի տպավորություն էր, որ Յոթ վերք եկեղեցում անցկացրել են քպական ժողով: Պատահական չէ, որ Նիկոլ Փաշինյանի «հակապատարագներն» արդեն ստացել են «քպատարագ» անունը: Ավելին, Շիրակի թեմի հոգևորականների բարձր, իրական հոգևորականին վայել պահվածքի, Հայ առաքելական եկեղեցուն նվիրվածության արդյունքում Նիկոլ Փաշինյանն ստիպված էր «արենդով» քահանաներ բերել, բռնությամբ բացել Եկեղեցու դուռն ու «հակապատարագն» անցկացնել առանց համապատասխան պարագաների:
Դրանից զատ, գյումրեցիները փողոցներում ցույց տվեցին իրենց իրական վերաբերմունքը քպականների, ինչպես նաև Վեհափառին, Եկեղեցուն դավաճանած «հոգևորականների» նկատմամբ, ինչից հետո հատկապես վերջիններս ստիպված էին արագորեն փախչել:
Դրան գումարած՝ Եկեղեցում դարձյալ մի քանի քաղաքացիների կողմից հնչեցվեցին Վեհափառ Հայրապետի ու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանի անունները: Ի դեպ, Երևանի Սուրբ Սարգիս եկեղեցում Հովհաննես Իշխանյանի՝ Կաթողիկոսի անունը հնչեցնելուց հետո մենք տեղեկացրել էինք, որ, մեր տեղեկություններով, սա ձնագնդի էֆեկտ է ունենալու, և առաջիկայում ընդդիմադիր ուժերն առավել կազմակերպված են նման ակցիաներ անելու: Եվ ահա, հերթականն արդեն Գյումրիում էր: Ի դեպ, մեր տեղեկություններով, Վեհափառի անունը հնչեցրած աղջիկը, որին իրավապահները դուրս բերեցին եկեղեցուց, «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման Գյումրու կառույցի ներկայացուցիչ է:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում




















Մեր զորակցությունն ու աջակցությունն ենք հայտնում Գագիկ Ծառուկյանին և նրա ընտանիքին․ Խաչիկ Ասրյան
Յունիբանկը մեկնարկել է նոր ակցիա «U-Teenager». գլխավոր մրցանակը՝ ամառային դասընթաց արտերկրի լավագույ...
Ոչ միայն քաղաքական է, այլև աշխարհաքաղաքական. «Փաստ»
Արցախի թեման մնացել է խոսքերի մակարդակում․ ինստիտուտներ չկան, պատասխանատուներ՝ նույնպես. Էդմոն Մարու...
50% աղքատություն՝ արցախցիների շրջանում․ «բարեկեցություն» բառով իրականությունը չեք փոխի․ Արեգա Հովսեփ...
Եկող տարի մենք ունենալու ենք գյուղմթերքի դեֆիցիտ. Հրայր Կամենդատյան
Արցախցիների պահանջը՝ իրենց տներ վերադառնալու, ոչ մի կերպ առիթ չի կարող դառնալ պատերազմ հրահրելու. Ան...
Ծանր վիճակ՝ վտանգավոր միտումներով. «Փաստ»
ԶՊՄԿ-ում աշխատելը՝ կայունության, զարգացման և նոր հնարավորությունների մասին
«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման անդամներն այցելել են «Եռաբլուր» պանթեոն