Հայաստան – Վրաստան թոշակային համակարգերի համեմատություն. Հրայր Կամենդատյան
Հայաստան – Վրաստան թոշակային համակարգերի համեմատություն
1. Վրաստանում թոշակային համակարգը պարզ է, Հայաստանում՝ խճճված
Վրաստանը քաղաքացուն ասում է՝
«70 տարեկանում ստանում ես 415 լարի։ Բոլորը՝ հավասար»։
Վերջ։
Հայաստանում քաղաքացուն ասում են՝
«բալեր», «պայմանական բազային բաժին», «կիրառվող գործակից», այնպես գրվել է, կարծես թոշակառուն Նոբելյան մրցանակակիր մաթեմատիկոս է։
Քաղաքացին անգամ չի հասկանում՝ ինչու է քիչ ստանում։
2. Վրաստանում թոշակի չափը ավելի կանխատեսելի է
Վրաստանում մինչև տարեթիվը արդեն հայտարարված է՝
60–65 տարեկան → 370 լարի
70+ → 415 լարի
Հայաստանում մարդիկ մինչև վերջին օրը չեն իմանում՝ ինչ կնշանակի կառավարությունը։
Ամեն տարի նույն անորոշությունը՝ «բյուջեում փող չկա»։
3. Կուտակային համակարգի տարբերությունը
Վրաստան — պարզ 6%
Քաղաքացի – 2%
Գործատու – 2%
Պետություն – 2%
Հայաստան — «հիբրիդային», անընդհատ փոխվող մոդել
Գործընթացները տարիներ շարունակ դարձել են դժգոհության աղբյուր։
Մարդիկ չեն վստահում համակարգին, որովհետև կան փոփոխություններ, ու չկա միանշանակ, պարզ մոդել։
4. Վրաստանում թոշակները պակաս են, բայց մարդը նախապես գիտի, թե ինչ է ստանալու
Եթե մի բան Վրաստանի համակարգում ուժեղ է՝ դա թափանցիկությունն է։
Մարդը գիտի՝ ինչ գումար կստանա իր կյանքի վերջին տարիներին։
Հայաստանում ամեն ինչ կախված է քաղաքական կամքից՝ ոչ օրենքից, ոչ մոդելից։
5. Հայաստանը՝ ամենացածր թոշակով երկիրն է տարածաշրջանում
Հայաստանում թոշակը չի փակում անգամ կոմունալների կեսը։
Մարդը ապրում է սննդի, դեղերի, գույքահարկի ճնշման տակ։
Եվ ամեն անգամ լսում է նույն նախադասությունը՝
«գումար չկա»։
Մինչդեռ նույն իշխանությունն առանց խնդիր փող է գտնում PR–ի, շոուների, ավտոպարկի, խորհրդականների, փառատոնների, անվերջ շղթայի համար։
6. Վրաստանը գոնե չի խաբում սեփական թոշակառուին
Վրաստանի կառավարությունը չի ասում քաղաքացուն՝ «Մեր բյուջեն պայթում է, մի կոպեկ չկա»։
Նրանք ասում են՝
«Ահա այսքան կարող ենք տալ. ավելի շատ չենք ակտուալ դարձնում, բայց սա մեր մակարդակն է»։
Հայաստանում՝
«չկա»,
«կզբաղվենք հաջորդ տարի»,
«թոշակային համակարգը բալային է և արդար»,
ինչին մարդիկ այլևս չեն հավատում։
Իմիջայլոց ,2024–2025 թվականների տվյալներով Հայաստան (ՀՀ) և Վրաստան երկրների «մեկ մարդու հաշվով ՀՆԱ» (GDP per capita) համեմատությունը հետևյալն է։
Հայաստան ~ 8,500 USD
Վրաստան ~ 9,194 USD




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Հանքարդյունաբերությունը և կենսաբազմազանության պահպանումը․ քննարկում COP17-ի շրջանակում
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել