ՔՊ-ում քասթինգ է սկսվել․ «Հրապարակ»
«Հրապարակ օրաթերթը» գրում է․
ՔՊ-ում նախընտրական եռուզեռ է, սկսվել է պատգամավորության թեկնածու առաջադրվածների «քննության» փուլը։ 380 թեկնածուին մինչեւ ամսվա վերջ գրանցելուց առաջ վարչությունը նախ քննում է նրանց, որ հասկանա` ով ինչ պոտենցիալ ունի, ինչպես վարվել յուրաքանչյուրի հետ` դո՞ւրս թողնել մրցակցությունից, թե՞ գրանցել՝ հնարավորություն տալով ընտրություններին մասնակցելու: Կամ՝ քասթինգում լավ հանդես եկածներին ինչպես բարձր հորիզոնականներում տեղավորել, որ հին թիմը չնեղանա, եւ այլն։ Նախօրեին ՔՊ վարչությունը` քննական հանձնաժողովը, առաջին խմբին է ընդունել, հատ-հատ կանչել են ամբիոնի մոտ, հարցեր տվել: Շարքային կուսակցականներին, պասիվ պատգամավորներին հարցրել են՝ ինչո՞ւ եք որոշել պատգամավոր դառնալ, ի՞նչն եք փոխելու, ի՞նչն այնպես կանեք կամ չեք անի, եթե դառնաք պատգամավոր, եւ նման այլ պարզ հարցեր:
Հետաքրքրվում են նաեւ՝ ով որտեղ է աշխատում կամ աշխատել: Սակայն առավել ուշագրավ է եղել ՔՊ խմբակցության երեկվա պատգամավորների «քննությունը»: Մեզ պատմեցին, որ երկրորդ «սռոկից» առաջ նրանցից հավելյալ հավատարմության երդումներ են փորձում ստանալ, օրինակ, հարցնում են՝ ինչպե՞ս եք վերաբերվում Եկեղեցու նկատմամբ գործընթացներին, Փաշինյանի պատարագներին մասնակցո՞ւմ եք: Մի խոսքով՝ իսկական հավատաքննիչներ, որոնք չնայած 5 տարի այդ պատգամավորների հետ ճանապարհ են անցել, սակայն հիմա իբրեւ թե նոր են ծանոթանում այս մարդկանց` որոշ հարցերում հավատարմության երդումներ են կորզում, որ հետո ոչ մեկը չարդարանա, թե համաձայն չէր ՔՊ-ի վարվող կուրսին։
Փորձեցինք նախօրեի քասթինգին մասնակցած մի քանի պատգամավորի հետ զրուցել, սակայն նրանք վախվորած հրաժարվեցին մեկնաբանություն տալ։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան