Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ Կարապետյան «ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» Խաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ Կարապետյան Դուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին Ապահով սահման՝ անվտանգ ապագա մեր երեխաների համար․ Ուժեղ Հայաստան Այս իշխանություններին այլևս ոչ մի երկիր լուրջ չի ընդունում. Մենուա Սողոմոնյան Իշխանությունը վախեցնում է մարդկանց, որ եթե իրենք չլինեն, աշխարհի վերջը կգա. Աննա Կոստանյան
Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ ԿարապետյանԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPPԱՆ՝ Վանաձորում շտապօգնության մեքենայի վթարի մասինԱնձնագրում հայրանուն չի նշվելու․ ի՞նչ տվյալներ կպարունակեն անձնագիրն ու նույնականացման քարտըԻրանը ԱՄՆ-ի հետ հանդիպման անհրաժեշտություն չի տեսնում. ԱրաղչիԲաստոնին կտեղափոխվի Բարսելոնա միայն մեկ պայմանով․ Mundo Deportivo
Մամուլի տեսություն

Դավանափոխ հոգևորականն ընկճախտի մեջ է. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. Արցախցիները պատմում են, որ Նիկոլ Փաշինյանի կողմն անցնելուց հետո դավանափոխ հոգեւորական, Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը կորցրել է գլուխը, գրեթե մարդամեջ դուրս չի գալիս, շատ նյարդային ու լարված է: Առաջին օրերին էլ, լինելով բարձրաստիճան հոգեւորական, սուտ է խոսել իր հոտի առաջ՝ ասելով, որ կաթողիկոսը տեղյակ է եղել, որ իրենք՝ 10 հոգեւորականներով հանդիպելու են Փաշինյանին: Իսկ երբ նրանց անունից տարածվեց կաթողիկոսի հրաժարականը պահանջող հայտարարությունը, որի տակ նաեւ Վրթանես եպիսկոպոսի ստորագրությունն էր, նա մտերիմներին խոստովանել է, որ ստել է կաթողիկոսի տեղյակ լինելու մասին, որ իրեն շատ չմեղադրեն։

Սակայն պարզվում է` սուտ խոսելը նրա մոտ սովորական բան է դարձել, նախօրեին Արցախի հոգեւոր թեմի ֆեյսբուքյան էջում մի հայտարարություն տեղադրվեց, իսկ շատ չանցած պարզվեց, որ թեմի առաջնորդը կրկին ստել է` հայտարարելով, որ արցախցիները սատարում են թեմի առաջնորդին, իսկ Թեմական խորհուրդն առաջնորդի լիազորությունները դադարեցնելու որոշում չունի: Իբր թեմի առաջնորդը հանդիպել է Թեմական խորհրդի անդամների հետ եւ անձամբ նրանցից ճշտել։

Մենք տեղեկացանք, որ Թեմական խորհրդի հետ որեւէ հանդիպում չի եղել, նման հանդիպում կայանալու է այսօր: Իսկ Թեմական խորհրդի` առաջնորդին դատապարտող հայտարարությունն ընդունվել է խորհրդի 8 անդամներից 6-ի համաձայնությամբ, մյուս երկուսի հետ կապ հաստատել չի հաջողվել։ Այսօր Թեմական խորհուրդը նրանցից այս ամենի համար հաշիվ է պահանջելու: