Որոշ ոստիկաններ չեն էլ թաքցնում իրենց բացասական վերաբերմունքը Փաշինյանի հանդեպ․ «Հրապարակ»
«Հրապարակ» օրաթերթը գրում է.
Թյուր կարծիք կա, որ ոստիկանության շարքային աշխատողները` հանուն աշխատավարձի, անկեղծորեն սիրում են եւ պատրաստ են մինչեւ վերջ ծառայել Նիկոլ Փաշինյանին: 3 տարբեր քաղաքացիներ մեզ պատմեցին, որ երբ Փաշինյանի կորտեժն անցնում է, եւ հետիոտն անցումների մոտ պարեկները թույլ չեն տալիս, որ անցորդները հատեն փողոցը, եւ երբ մարդիկ սկսում են հայհոյել ու անիծել Փաշինյանին, դժգոհել, որ ուշանում են, հորդորել, որ թույլ տան իրենց` անցնել փողոցը, պարեկները նույն միտքն են ասում. «Սա ոչ թե իր անվտանգության համար ենք անում, այլ` ձեր»:
Նկատի ունեն հղի կնոջ դեպքը, երբ շարասյունը տրորելով անցավ երիտասարդ կնոջ վրայով` կյանքից զրկելով նրան: Իսկ որոշ ոստիկաններ չեն էլ թաքցնում իրենց բացասական վերաբերմունքը շարասյունով սլացող անձի նկատմամբ եւ անգամ միանում են քաղաքացիների որակումներին ու հայհոյանքներին:




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան