Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ Կարապետյան «ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» Խաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ Կարապետյան Դուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին Ապահով սահման՝ անվտանգ ապագա մեր երեխաների համար․ Ուժեղ Հայաստան Այս իշխանություններին այլևս ոչ մի երկիր լուրջ չի ընդունում. Մենուա Սողոմոնյան Իշխանությունը վախեցնում է մարդկանց, որ եթե իրենք չլինեն, աշխարհի վերջը կգա. Աննա Կոստանյան
Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ ԿարապետյանԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPPԱՆ՝ Վանաձորում շտապօգնության մեքենայի վթարի մասինԱնձնագրում հայրանուն չի նշվելու․ ի՞նչ տվյալներ կպարունակեն անձնագիրն ու նույնականացման քարտըԻրանը ԱՄՆ-ի հետ հանդիպման անհրաժեշտություն չի տեսնում. ԱրաղչիԲաստոնին կտեղափոխվի Բարսելոնա միայն մեկ պայմանով․ Mundo Deportivo
Մամուլի տեսություն

Ինչո՞ւ է Բերդի համայնքապետը դիմել իրավապահներին․ «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է.

Բերդ խոշորացված համայնքի ղեկավար Աստղիկ Հակոբյանը դեկտեմբերի 7-ին հաղորդում է տվել, որ Էդգար Բաբայանը եւ Ազնիվ Մաթեւոսյանը պարբերաբար իր անձը նվաստացնող արտահայտություններով Ֆեյսբուքում հրապարակումներ են կատարել՝ վնասելով իր պատիվն ու արժանապատվությունը։ Համայնքի ղեկավարը իրավապահներին ներկայացրել է նաեւ նշված հրապարակումների՝ Ֆեյսբուքից արտատպված փաստաթղթերի պատճեները։ Դրանք ներկայացվել են Բերդի քննչական բաժին։ Աստղիկ Հակոբյանն ինձ հայտնեց, որ Էգգար Բաբայանը Բերդ քաղաքում առանց շինթույլտվության, ապօրինի շինարարություն է արել։ Չնայած համայնքապետարանի զգուշացումներին՝ նա շարունակել է ապօրինի շինարարությունը։ Այդ պատճառով Բերդի համայնքապետարանն  այս տարի Է․ Բաբայանին տուգանել է 750 հազար դրամի չափով։ Բաբայանը  հրաժարվել է վճարել տուգանքը, Բերդի համայնքապետարանը դիմել է դատական ակտերի հարկադիր կատարման ծառայություն։

Իսկ Ազնիվ Մաթևոսյանը նախկինում աշխատել է Բերդի համայնքապետարանում, եղել է հարկեր հավաքող։ Նրա կենսաթոշակային  տարիքը լրացել է, դրանից հետո Բերդի համայնքապետարանը նրա հետ մեկ տարի ժամկետով աշխատանքային, քաղաքացիա-իրավական պայմանագիր է կնքել։ 2024 թվականի սկզբին Ա․ Մաթևոսյանը դիմում է գրել, աշխատանքից ազատվել։ Համայնքի ղեկավարն ասաց, որ ազատվելուց հետո Ա․ Մաթևոսյանը փոշմանել է, որ աշխատանքից ազատվել է, նա համայնքի ղեկավարի դեմ դիմումներ է գրել վարչապետին։ Աստղիկ Հակոբյանն ասաց, որ Է․ Բաբայանի և Ա․ Մաթևոսյանի ֆեյսբուքյան գրառումներում իր հասցեին զրպարտչական բնույթի և անձնական վիրավորանք պարունակող արտահայտություններ կան։