Վարպետից՝ ԱԱԾ ծառայող, ապա մարզպետի խորհրդական. ինչ ունեցվածք ունի Արամ Գրիգորյանը. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայողը չսպասեց՝ համակարգում բոլորելու աշխատանքի 30-ամյակը. նա մեկ տարի շուտ համակարգից դուրս եկավ ու դարձավ մարզպետի խորհրդական։
Խոսքը սեպտեմբեր ամսին Արմավիրի մարզպետի խորհրդական նշանակված Արամ Գրիգորյանի մասին է։
Ո՞վ էր Արամ Գրիգորյանը մինչեւ խորհրդական դառնալը
53-ամյա Արամ Գրիգորյանը 1994-1995 թվականներին աշխատել է Արմավիր քաղաքի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում որպես վարպետ, ապա վարպետից կտրուկ դարձել էր ԱԱԾ աշխատակից՝ 1995-2024 թվականներին ծառայելով Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության մարմիններում։
Կոչումով պահեստազորի փոխգնդապետը 2024-2025 թվականներին աշխատել է ՀՀ Արմավիրի մարզի Մեծամորի համայնքապետարանում՝ որպես համայնքի ղեկավարի օգնական, ապա 2025 թվականի ապրիլի 2-ից մինչեւ 2025 թվականի սեպտեմբերի 12-ը աշխատել է ՀՀ Արմավիրի մարզի Մեծամորի համայնքապետարանում՝ որպես համայնքի ղեկավարի խորհրդական։ 15.09.2025 թվականին ՀՀ Արմավիրի մարզպետի որոշմամբ նա նշանակվել է ՀՀ Արմավիրի մարզպետի խորհրդական:
Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը
Արամ Գրիգորյանը նախկինում հայտարարագիր չի ներկայացրել. միայն 2025 թվականի հոկտեմբերին նա լրացրել է պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ առկա գույքի եւ եկամուտների հայտարարագիր։
Մարզպետի խորհրդական դառնալուց մեկ ամիս առաջ, երբ Գրիգորյանը Մեծամոր համայնքի ղեկավարի խորհրդականն էր, ձեռք է բերել նոր անհատական բնակելի տուն։
Մինչ այդ Գրիգորյանն ունեցել է եւս 2 անշարժ գույք՝ 2022 թվականին ձեռք բերված «Հասարակական նշանակության շինություն» եւ 1990 թվականին ձեռք բերված բնակարան Արմավիր համայնքում։
Արամ Գրիգորյանը 2019 թվականին ձեռք է բերել Toyota մակնիշի մեքենա։
Նրա բանկային հաշիվների մնացորդը կազմել է 3 մլն 541 հազար դրամ, 4,2 մլն դրամ հազմել են կանխիկ դրամական միջոցները։
Հաշվետու ժամանակահատվածի եկամուտները կազմել են 11 մլն 320 հազար դրամ, որից 1 մլն 450 հազար դրամը «այլ եկամուտ» է ԱԱԾ-ից, 1 մլն 440 հազար դրամը վարձակալության դիմաց ստացած եկամուտ է: 3 մլն 756 հազար դրամը Մեծամորի համայնքապետի աշխատակազմից է ստացված, իսկ 673 հազար դրամը աշխատանքի վարձատրություն է «ԷՆԵՐԳՈՆՈՐՈԳԳԱՐԱՆՏ»-ից։
Խորհրդականի ստացած վարկերի եւ փոխառությունների մայր գումարի մնացորդը պաշտոնի ստանձնման օրվա դրությամբ կազմել է 1,5 մլն դրամ»։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան