Ադրբեջանն իր պահանջների ճնշող մեծամասնությունը ստացել է, օգտագործել է ՀՀ կառավարչին` իր իմիջային և հավակնոտ ծրագրերի իրացման համար․ Աբրահամյան
ՀՀ իշխանության` խաղաղությունը որպես փաստ ներկայացնելուն ի պատասխան, Ադրբեջանի նախագահը Բաքվում խոսել է ադրբեջանցիների` Հայաստան վերադառնալու իրավունքի մասին, մեղադրել ադրբեջանցիներին վտարելու, ադրբեջանական հոգևոր, մշակութային արժեքների ոչնչացման մասին: Մի խոսքով այն ամենի մասին, ինչի մասին 5 տարի խոսում են: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
«Մի քանի օր առաջ էլ Ալիևի օգնականը ՀՀ պաշտոնյայի ներկայությամբ խոսում էր «Զանգեզուրի միջանցքի», ՀՀ-Ադրբեջան երկխոսության արդյունքում Ադրբեջանի լիդերության աճի և տարածաշրջանում գործոն դառնալու մասին:
Ադրբեջանն իր պահանջների ճնշող մեծամասնությունը ստացել է, օգտագործել է ՀՀ կառավարչին` իր իմիջային և հավակնոտ ծրագրերի իրացման համար, ինքը վերածվել է տարածաշրջանային գործոնի, իսկ Հայաստանին զրկել ինքնուրույն գործելու հնարավորությունից:
Եվ ի՞նչ է անելու Ադրբեջանը ստեղծված իրավիճակում, այո´, մինչև վերև պրեսսինգի ենթարկելու Հայաստանին` ստանալու այն, ինչը դեռ իրականություն չի դարձել»,-գրել է Աբրահամյանը։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Հանքարդյունաբերությունը և կենսաբազմազանության պահպանումը․ քննարկում COP17-ի շրջանակում
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել