Պետք է ՀՀ-ն դարձնենք երկիր, որտեղ մարդու իրավունքները ամբողջությամբ պաշտպանված են․ Ալեն Սիմոնյան
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մասնակցել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի և Միավորված ազգերի կազմակերպության Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) կողմից կազմակերպված «Էթիկական չափորոշիչները իրավահավասարության և հակախտրականության երաշխավորման ոլորտում» միջազգային համաժողովին և հանդես եկել ելույթով:
«Նախ շնորհավորում եմ Մարդու իրավունքների միջազգային օրվա առթիվ: Դեկտեմբերի 10-ը բոլորիս հիշեցնում է այն հիմնական արժեքների պաշտպանության մասին, որոնց վրա կառուցվում է ժամանակակից ժողովրդավարական հասարակությունը՝ մարդկային արժանապատվություն, ազատություններ, հավասարություն: Պետք է արձանագրենք, որ մարդու իրավունքների պաշտպանությունը ոչ միայն պետության պարտականությունն է, այլև հանրային համերաշխության հատուկ բաղադրիչը:
Ազգային ժողովը՝ որպես ժողովրդավարական պետության բարձրագույն օրենսդիր մարմին, կարևոր առաքելություն ունի մարդու իրավունքների պաշտպանության հարցում: Մենք շարունակում ենք հետևողականորեն կատարելագործել մարդու իրավունքների ոլորտին առնչվող օրենսդրությունը:
Բացի այդ, պարտավոր ենք երաշխավորել, որ յուրաքանչյուր քաղաքացի՝ անկախ առանձնահատկություններից, հնարավորություն ունենա լիարժեք օգտվելու իր իրավունքներից ու ազատություններից:
Այս համատեքստում ուզում եմ արձանագրել, որ «Իրավահավասարության ապահովման և խտրականությունից պաշտպանության մասին» օրենքի նախագիծը գտնվում է ակտիվ քննարկման փուլում: Օրենքի ընդունումից հետո վերոնշյալ գործառույթները վերապահվելու են հենց Մարդու իրավունքների պաշտպանին, ինչը էապես կընդլայնի ՄԻՊ-ի գործառույթները ու հնարավորություն կտա առավել համակարգված արձագանքել անհավասարության դեպքերին:
Նշվածը, սակայն, միայն մի մարմնի աշխատանք չէ: Այն պահանջում է համատեղ գործունեություն` ինչպես քաղաքացիական հասարակության ու միջազգային կառույցների, այնպես էլ պետական մարմինների մասնակցությամբ
Մենք պատրաստ ենք շարունակել բարեփոխումների ուղին՝ ամրապնդելով էթիկական չափորոշիչները և առավել հստակ մեխանիզմներ սահմանել իրավահավասարության ապահովման համար:
Կոչ եմ անում բոլոր դերակատարներին՝ շարունակել համատեղ ջանքերը՝ կառուցելու հարգանքի, ներառականության և արդարության վրա հիմնված հասարակություն և պետություն: Այդ ճանապարհին մենք ունենք մեկ ընդհանուր նպատակ՝ դարձնել Հայաստանը այնպիսի երկիր, որտեղ մարդու իրավունքները ամբողջությամբ պաշտպանված կլինեն՝ երբեք ու որևէ պարագայում կասկածի տակ չդրվելու երաշխիքով:
Շնորհակալություն»:




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Հանքարդյունաբերությունը և կենսաբազմազանության պահպանումը․ քննարկում COP17-ի շրջանակում
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել