Նոր ապտակ Նիկոլ Փաշինյանին՝ Արևմուտքից
«Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնը հայտարարություն է արել, նշելով, որ Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարում առաջընթաց չի գրանցվել, իսկ հասարակական վստահությունն առանցքային պետական ինստիտուտների նկատմամբ շարունակում է ցածր մնալ։ Կազմակերպությունը նաև մտահոգիչ է համարել իշխանության` եկեղեցու գործերին կոպիտ միջամտության, լրագրողների թիրախավորման դեպքերը։
Ըստ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ»-ի, Կոռուպցիայի ընկալման Հայաստանի համաթիվը 2023 և 2024 թ․-ին անփոփոխ է մնացել (47 %)։ Կենտրոնի փորձագետների գնահատմամբ՝ մի կողմից ոչինչ չի արվել առաջընթաց գրանցելու համար, մյուս կողմից էլ հետընթաց չունենք։ Ավելին, Փաշինյանի իշխանության գալուց հետո առաջին տարիներին համաթիվը աճում էր։ Իսկ այժմ պարզապես մնացել է նույն մակարդակին, և չի բացառվում արդեն հաջորդ տարիներին կոռուպցիայի ընկալման համաթիվը նվազի, ինչը վկայալու է, որ Հայաստանում կոռուպցիան շարունակում է ծաղկել։
Մինչ Նիկոլ Փաշինյանն ու իր իշխանությունը հայտարարում է, թե համակարգային կոռուպցիան Հայաստանում արմատախիլ է արված, նույնիսկ գործող իշխանության նկատմամբ լոյալ տրամադրված միջազգային կառույցները չեն կարողանում չարձանագրել, որ փաշինյանական իշխանությունը որևէ քայլ չի արել այս ուղղությամբ։ Եվ սա Հայաստանի գործող իշխանությունների նկատմամբ Արևմուտքի իրական վերաբերմունքի դրսևորումն է։ Ցույց է տալիս, թե ինչպես է Արևմուտքը գնահատում Հայաստանի գործող իշխանությունների քայլերը և կատարած աշխատանքը:
Աննա Մարգարյան




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Հանքարդյունաբերությունը և կենսաբազմազանության պահպանումը․ քննարկում COP17-ի շրջանակում
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել