Տիրադավին «պատանդ» են պահում. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանն ու իր խմբակը մինչ կաթողիկոսին ու Եկեղեցուն մեղադրում են քաղաքականությամբ զբաղվելու մեջ, որոշ ՔՊ-ական ակտիվիստներ մասնավոր զրույցներում կատակում են, թե Փաշինյանի կողմն անցած հոգեւորականները հավակնում են խլել իրենց հացը՝ ավելի թունդ իշխանական քարոզ են անում, քան իրենք, մասնավորապես՝ Հովհաննավանքի կարգալույծ քահանա Ստեփան Ասատրյանը եւ բալթյան երկրների թեմի առաջնորդ Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանը:
Հատկապես վերջինը կարծես ծպտյալ ՔՊ-ական լինի՝ Նիկոլ Փաշինյանի ու նրա քաղաքական գծի ակտիվ քարոզիչ է դարձել, իշխանական ԶԼՄ-ների նորահայտ աստղ, տաղավարից տաղավար է գնում` ՔՊ-ի քարոզչությունն անելով:
Նախօրեին անգամ ադրբեջանա-թուրքական քարոզ էր իրականացնում, խանդավառված պատմում, որ վիրահայոց թեմում ծառայության ժամանակ շփվել է թե՛ թուրքերի, թե՛ ադրբեջանցիների, թե՛ այլ իսլամադավան ժողովուրդների ներկայացուցիչների հետ, բայց չի տեսել, որ նրանք պատրաստ են գալ ու կուլ տալ Հայաստանը:
Ի դեպ, Վազգեն Միրզախանյանը մեկ ամսից ավելի է՝ Հայաստանում է․ անտեր է թողել բալթյան երկրների թեմի առաջնորդի գործը եւ զբաղված է իշխանության պրոպագանդայով:
Կան տեղեկություններ, որ նրան առայժմ թույլ չեն տալիս վերադառնալ իր թեմ, քանի որ նա իր վրա է վերցրել տիրադավ եպիսկոպոսների կուրացիան եւ խոստացել է նոր «դավաճաններ» հավաքագրել։




















Մեր զորակցությունն ու աջակցությունն ենք հայտնում Գագիկ Ծառուկյանին և նրա ընտանիքին․ Խաչիկ Ասրյան
Յունիբանկը մեկնարկել է նոր ակցիա «U-Teenager». գլխավոր մրցանակը՝ ամառային դասընթաց արտերկրի լավագույ...
Ոչ միայն քաղաքական է, այլև աշխարհաքաղաքական. «Փաստ»
Արցախի թեման մնացել է խոսքերի մակարդակում․ ինստիտուտներ չկան, պատասխանատուներ՝ նույնպես. Էդմոն Մարու...
50% աղքատություն՝ արցախցիների շրջանում․ «բարեկեցություն» բառով իրականությունը չեք փոխի․ Արեգա Հովսեփ...
Եկող տարի մենք ունենալու ենք գյուղմթերքի դեֆիցիտ. Հրայր Կամենդատյան
Արցախցիների պահանջը՝ իրենց տներ վերադառնալու, ոչ մի կերպ առիթ չի կարող դառնալ պատերազմ հրահրելու. Ան...
Ծանր վիճակ՝ վտանգավոր միտումներով. «Փաստ»
ԶՊՄԿ-ում աշխատելը՝ կայունության, զարգացման և նոր հնարավորությունների մասին
«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման անդամներն այցելել են «Եռաբլուր» պանթեոն