Սպիտակ տունը կայք է գործարկել, որը 1 միլիոն դոլարով ԱՄՆ քաղաքացիություն է վաճառում
ԱՄՆ կառավարության «Ոսկե քարտ» կայքը, որը նախագահ Դոնալդ Թրամփն անվանել է ամերիկյան քաղաքացիություն ստանալու ամենաարագ ուղին, հարուստ օտարերկրացիներին առաջարկում է մշտական բնակության իրավունք 1 միլիոն դոլարով: Դիմումի վճարը կազմում է 15,000 դոլար, որը կպահպանվի նույնիսկ վիզան մերժվելու դեպքում, ասվում է կայքում:
«Trump Gold Card»-ը հայտնվում է համանուն կայքի գլխավոր էջում՝ համապատասխան երանգի ուղղանկյունով։ Այն նաև պատկերում է ԱՄՆ նախագահին, սպիտակագլուխ արծվի գլուխը, Ազատության արձանը և ամերիկյան դրոշը։ Հետին պլանում լողում են ամպեր, որոնց մեջ թռչում են այլ գիշատիչ թռչուններ։
«Հայրենիքի անվտանգության դեպարտամենտի ծառայության վճարը կազմում է 15,000 դոլար: Նախապատմության ստուգումից և 1 միլիոն դոլար կանխավճար կատարելուց հետո, դուք կարող եք ռեկորդային ժամանակում ստանալ բնակության թույլտվություն՝ Թրամփի ոսկե քարտով», - ասվում է ԱՄՆ կառավարության կայքում:
Իշխանությունները խոստանում են, որ հաստատման գործընթացը շաբաթներ է տևում։
Նրանք խոստանում են շուտով գործարկել պլատինե քարտի տարբերակը. հինգ միլիոն դոլարի նվիրատվության դիմաց դիմորդները կկարողանան տարեկան մինչև 270 օր ապրել ԱՄՆ-ում՝ առանց հարկերի։




















Մեր զորակցությունն ու աջակցությունն ենք հայտնում Գագիկ Ծառուկյանին և նրա ընտանիքին․ Խաչիկ Ասրյան
Յունիբանկը մեկնարկել է նոր ակցիա «U-Teenager». գլխավոր մրցանակը՝ ամառային դասընթաց արտերկրի լավագույ...
Արցախի թեման մնացել է խոսքերի մակարդակում․ ինստիտուտներ չկան, պատասխանատուներ՝ նույնպես. Էդմոն Մարու...
Ոչ միայն քաղաքական է, այլև աշխարհաքաղաքական. «Փաստ»
Եկող տարի մենք ունենալու ենք գյուղմթերքի դեֆիցիտ. Հրայր Կամենդատյան
Ծանր վիճակ՝ վտանգավոր միտումներով. «Փաստ»
50% աղքատություն՝ արցախցիների շրջանում․ «բարեկեցություն» բառով իրականությունը չեք փոխի․ Արեգա Հովսեփ...
Արցախցիների պահանջը՝ իրենց տներ վերադառնալու, ոչ մի կերպ առիթ չի կարող դառնալ պատերազմ հրահրելու. Ան...
ԶՊՄԿ-ում աշխատելը՝ կայունության, զարգացման և նոր հնարավորությունների մասին
Թիվ 11 դպրոցի աշակերտներն ուսումնասիրում են Արփի լճի ռեսուրսների պահպանության հնարավորությունները