ԶՈՒ-ի դեմ Փաշինյանի չդադարող մեղադրանքների մասին մեկնաբանություն ստանալու համար ո՞ւմ դիմեմ․
ՀՀ ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանը գրում է․ «ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԻԶԱՆԱԿԱՆ ԼՌՈՒԹՅՈՒՆԸ
Մեր պաշտպանության նախարարությունը որոշել է, որ օրենք խախտելով ավելի լավ է քար լռություն պահել, քան թե փորձել բացատրել ու մեկնաբանել Փաշինյանի անպատասխանատու, Բանակն արատավորող հայտարարությունները։
Այսպես. Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովում, ՀՀ պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ, ամփոփիչ ելույթում խոսելով ՀՀ ԶՈՒ մասին, հայտարարել էր բառացիորեն «…ամենայն հարգանքով բոլորին, բայց 2018-ին էլ, 19-ին էլ, 20-ին էլ, 21-ին էլ, մինչև 22-ը ներառյալ՝ մեր բանակի սոցիալ-հոգեբանությունը, մտածողությունը եղել է ազդեցության գործակալի։ Մեր բանակում չի եղել ինքնիշխան կամքի կենտրոն։ Ընդ որում, նորից եմ ասում, սա չի նշանակում, որ բոլորը եղել են այդպիսին, ոչ, ես մթնոլորտի մասին եմ խոսում, ես տրամադրության մասին եմ խոսում, ես ընկալման մասին եմ խոսում»։
Սա նման բովանդակությամբ հակաբանակային առաջին հայտարարությունը չէր, դեռ 2023թ.-ի նոյեմբերի 24-ին մամուլի ասուլիսում, ի պատասխան հարցին, թե «աշխատանքներ տարվե՞լ են բանակում 5-րդ շարասյան վերացման ուղղությամբ», նա դրական պատասխան էր տվել ու հայտարարել. «Ըստ էության` ես համարում եմ, որ այսօր բանակում ազատվել ենք 5-րդ շարասյունից. պետական կառավարման համակարգի վերաբերյալ էլ ասում եմ` այսօր մեր երկրում խորքային պետություն չկա, պետական համակարգը այն է, ինչ կա` իր թերություններով ու առավելություններով»:
Ինչպես 2023-ին, այնպես էլ հիմա փորձել էի այս հայտարարությունների շուրջ ստանալ բուն հասցեատեր ՀՀ պաշտպանության նախարարության կարծիքը եւ գնահատականը, ու գրավոր ուղղել էի մի շարք հարցեր։
Դրանք տարբեր էին՝ «5-րդ շարասյուն» եւ «ազդեցության գործակալներ» ձեւակերպումների բանակային ընկալումից մինչեւ նման ձեւակերպմամբ կամ այդ հատկանիշներով ավագ եւ բարձրագույն սպայակազմից քանի՞ զինծառայող է զորացրվել, պաշտոնազրկվել ՀՀ Զինված ուժերից 2021 թվականի հունվարի 1-ից մինչեւ 2023 թվականի օգոստոսի 31-ը։
Դե, մեր պաշտպանության նախարարությունն էլ օրենքով պահանջող տասնօյա ժամկետից մեկ շաբաթ էլ ավել մտածելով, որոշել էր հարցերիս պատասխանել պարտիզանական լռությամբ, կարճ գրությամբ հայտնելով, որ §Ձեր հարցադրումները չեն առնչվում ՀՀ պաշտպանության նախարարության գործառույթներին¦։
2024 թվականի դեկտեմբերի 26-ի գրեթե նույնաբովանդակ հարցմանս ՊՆ պատասխանը մի քիչ ավելի բառաշատ էր, երբ տեղեկացրել էին, թե «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պատասխանից և պարզամանումներից զատ, ՀՀ պաշտպանության նախարարությունն այլ պարզաբանումներ և մեկնաբանություններ չունի»։
Հիմա չգիտեմ, ՀՀ Զինված ուժերի դեմ Փաշինյանի չդադարող մերկապարանոց մեղադրանքների շուրջ հայտարարությունների մասին, եթե բանակայինները բերանները ջուրն են առել, մեկնաբանություն ստանալու համար ու՞մ դիմեմ. չեղած գյուղատնտեսության նախարարությանը, թե՞ ՀՀ հոկեյի ֆեդերացիային։
Եվ վերջապես հռետորական հարց, որի պատասխանն ամենքս էլ գիտենք. եթե Փաշինյանի կողմից անդադար պետք է քարկոծվեն բարձրաստիճան զինվորականները, ՀՀ Զինված ուժերը եւ պաշտպանության նախարարն ու նախարարությունն էլ գլուխները կախ լռություն պահեն, կամ կեղծ պատարագներին ստիպված ծնկեն, ո՞վ է լինելու արժանապատիվը։
Գրությունները ստորեւ կցվում են»։























Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Հանքարդյունաբերությունը և կենսաբազմազանության պահպանումը․ քննարկում COP17-ի շրջանակում
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել