ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման «խոսույթը» լավագույն քարոզչական մեքենայություններից մեկն է. Ոսկանյան
Հայաստանում սպառողական հասարակության ակնկալիքները բավարարելու լավագույն քարոզչական մեքենայություններից մեկը Եվրամիության անդամ երկրների վիզաների ազատականացման մասին «խոսույթն» է։ Այս մասին սոցցանցի իր էջում գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը։
Նա, մասնավորապես, նշել է. «Մեր հասարակության մի նկատելի հատվածն իր համար բաղձալի շենգենյան մուտքի արտոնագիրը ստանալու համար լուռումունջ պատրաստ է չնկատելու տալ ցանկացած օտարերկրյա ներկայացուցչության նույնիսկ դռնապանի արհամարհական և նվաստացուցիչ վերաբերմունքը, միայն թե անձնագրում ունենա իր «երազանքի» այդ թղթոնը, իսկ հետո՝ երկարաձգի այն մեկ կամ մի քանի տարով։
Միևնույն ժամանակ հասարակության «եվրոպամոլ» այս հատվածի համար, մեղմ ասած, ամենևին հրապուրիչ չէ միջին վիճակագրական եվրոպացու մինիմալիստական և համեստ կենցաղը, ուստի եվրոպական արժեքներից, որպես կանոն, Հայաստան են «ներմուծվում» գրեթե բացառապես այսինչ եվրոպական քաղաքում «մի հատ կոֆե խմելու» և «աութլեթներից էժան, բայց բրենդային մայկա առնելու» պատմությունները միայն»։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Հանքարդյունաբերությունը և կենսաբազմազանության պահպանումը․ քննարկում COP17-ի շրջանակում
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել