Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-ից Ֆիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ Կարապետյան «ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» Խաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ Կարապետյան Դուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին
Շնորհավորում եմ Ձեզ օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առթիվ. Սամվել ԿարապետյանՄեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-իցՖիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ ԿարապետյանԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPP
Քաղաքականություն

Երկու զգուշացում Մոսկվայից

Հայաստանը ինչ-որ պահի ստիպված է լինելու ընտրություն կատարել Եվրոպական միության և Եվրասիական տնտեսական միության միջև, երկու դաշինքներում միաժամանակ մնալը անհնար է։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, նշելով, որ անդամակցությունը երկու ինտեգրացիոն միավորումներին անհամատեղելի է։

«Ինչ-որ պահի Հայաստանի ժողովուրդը ստիպված կլինի համապատասխան ընտրություն կատարել»,- ասել է նա։ Ըստ Օվերչուկի, Հայաստանն ու Ռուսաստանը լավ կապեր են պահպանում, սակայն առևտրաշրջանառությունը այս տարի զգալիորեն նվազել է։ Եթե նախորդ տարի 2 երկրների միջև առևտուրը կազմել է 12․4 միլիարդ դոլար, այս տարի այն լավագույնը կկազմի 6 միլիարդ դոլար։ Ըստ ռուսական կողմի՝ ռուսական բիզնեսները զգուշանում են Հայաստանի հետ աշխատելուց։ Չի բացառվում, որ նույնիսկ ռուսական բիզնեսը ճնշումների է ենթարկում ռուսական իշխանությունների կողմից, որոնց պարտադրում են չաշխատել Հայաստանի հետ, ինչը լիովին տեղավորվում է Ռուսաստանի իշխանությունների քաղաքականության շրջանակներում, որոնք դժգոհություն են հայտնում Հայաստանի իշխանությունների ձեռնարկած քայլերից։ Մեկ այլ զգուշացում էլ Հայաստանին արվել է Ռուսաստանի ԱԳՆ-ից։

Մարիա Զախարովան նշել է, թե Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ լիիրավ անդամ՝ դրանից բխող բոլոր իրավունքներով և պարտավորություններով, իսկ կազմակերպության աշխատանքին Երևանի լիարժեք մասնակցության վերսկսման համար ոչ մի խոչընդոտ չկա։ «Մենք տեսել ենք և շարունակում ենք յուրօրինակ բառախաղ տեսնել՝ մե՛կ ՀԱՊԿ–ն իբր դուրս է եկել Հայաստանից, մե՛կ Հայաստանն է դուրս գալիս ՀԱՊԿ-ից։ Հայաստանի ղեկավարության առանձին ներկայացուցիչներ նման հայտարարություններ են հնչեցնում », - նշել է Զախարովան, հավելել, թե սառեցման տարբերակ ՀԱՊԿ-ում գոյություն չունի։ Հիշեցնենք, 2024 թվականի փետրվարին Երևանը հայտարարեց, որ սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին, դրանից հետո ռազմաքաղաքական դաշինքից մի քանի անգամ զգուշացումներ են արվել Երևանին, որոնք, թերևս, առանձնապես լուրջ չեն ընկալվել։

Ընդհակառակը, վերջին շրջանում Երևանից կրկին հայտարարություններ են հնչում։ Ռուսական կողմը դեռևս կշարունակի որոշակի զգուշացումներ անել, քանի դեռ հայկական կողմի հետ փորձում է պահպանել կապերը, բայց և այս իրավիճակը երկար շարունակվել չի կարող։ Ուշագրավ է, որ այս երկու զգուշացումն էլ արվում է, երբ Նիկոլ Փաշինյանը գտնվում է Մոսկվայում։ Վերջինիս, նշենք, տեղավորել էին Լյուբյանկայի տեսարանով հյուրանոցում։ Իսկ ռուսները սիմվոլիզմը շատ են սիրում։

Լուիզա Բադալյան