Կարապետյանը հետախուզվում է Ադրբեջանի իշխանությունների իրավասու մարմինների կողմից, նա 177 օր բանտում է Հայաստանում. Արամ Վարդևանյան
Եթե կա կարծիք, որ այս ամենը հետևանք չի ունենալու, այդ կարծիքը սխալ է: Ամենամեծ ցավն այս ամենի նրանում է, որ հետևանքը վրա է հասնում Հայաստանի նկատմամբ: Կոնկրետ անձինք կատարում են կոնրետ գործողություններ, հետևանքը լինում է կոլեկտիվ: Այս մասին Սամվել Կարապետյանի փաստաբանական խմբի ասուլիսի ժամանակ ասել է փաստաբան Արամ Վարդևանյանը:
«Հստակ է, թե ինչի համար էր անհրաժեշտ Սամվել Կարապետյանին ամեն գնով կալանավորել և կալանքի տակ պահել: Խնդիրներից մեկն, այո՛, թաքնված է նրանում, որ մեր ինքնության, մեր Մայր Աթոռի հանդեպ կա ուղիղ քաղաքական որոշում՝ ճնշման, նսեմացման և միջամտության: Ազգային բարերար Սամվել Կարապետյանն, այո՛, խոչընդոտ է նման վարքագծին»,-նշել է նա:
Փաստաբանն ասել է, որ Կարապետյանի հայտարարությանը՝ մեր ձևով կմասնակցենք եկեղեցու պաշտպանությանը, ՀՀ-ում հանգեցնում է 177 օր տևող կալանքի և, ըստ նրա, այդ կալանքը հաստատող դատավորները, նման միջնորդություն ներկայացնող քննիչները, դրանք պաշտպանող դատախազները ՀՀ քաղաքացներ են:
«Սամվել Կարապետյանը հետախուզվում է Ադրբեջանի իշխանությունների իրավասու մարմինների կողմից: Սամվել Կարապետյանը 177 օր բանտում է Հայաստանում»,-ընդգծել է Վարդևանյանը:
Փաստաբանի պնդմամբ, հարցի մյուս կողմն էլ վերաբերում է ՀԷՑ-ին և ակնհայտ է, որ այս ամենը զուգահեռաբար սկսվեց:




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Հանքարդյունաբերությունը և կենսաբազմազանության պահպանումը․ քննարկում COP17-ի շրջանակում
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել