Փաշինյանը հատեց վտանգավոր սահմանագիծը․ Ռուսաստանի թեմը՝ Հայ առաքելական Սուրբ Եկեղեցու միացյալ կենտրոն
Դեկտեմբերի 8-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մայր Աթոռի դեմ իր գործողություններում հատեց վտանգավոր մի սահմանագիծ՝ ներկայացնելով իբրև Եկեղեցու բարեփոխումների նոր «ճանապարհային քարտեզը»։ Արդեն հաջորդ օրը՝ դեկտեմբերի 9-ին, Մոսկվայից հնչեց խիստ ու միաձայն արձագանք, որը շոշափելի ազդեցություն ունեցավ Երևանի քաղաքական հաշվարկների վրա։
Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի հոգևորականների դեկտեմբերի 9-ի հայտարարությունը դարձավ կոշտ նախազգուշացում։ Ռուսաստանյան թեմը բացահայտորեն դատապարտեց Հայաստանի իշխանությունների գործողությունները՝ դրանք համարելով ազգային ավանդույթների և սկզբունքների խախտում։
Այս ամենը ստեղծում է տարօրինակ ու անհամատեղելի մի իրավիճակ։
Պարզվում է՝ «Ժողովրդավարական» Հայաստանում հոգևորականներին ձերբակալում են և լռեցնում են, իսկ «ավտորիտար» Ռուսաստանում Հայ Առաքելական Եկեղեցին շարունակում է լիակատար անկախություն վայելել։
«Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը մեզ հետ զրույցում նշում է՝ եթե հայ հասարակությունը չկարողացավ պայքարել եկեղեցու դեմ իշխանության գործողություններին,չի բացառվում, որ հենց Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմը հանդես գա Հայ առաքելական Սուրբ Եկեղեցու միացյալ կենտրոն․

«Ցանկացած թեմ կարող է իրար հռչակել պատրիարքություն։ Օրինակ, տեսեք՝ Կոնստանդինոպոլիսի պատրիարքությունը, իրանց փոխանցմամբ այնտեղ ընդամենը 50000 Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հետևորդ կա, և Թուրքիայում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին ներկայացված է պատրիարքությամբ։ Այդ պարագայում ինչո՞ւ 2․5- 3 միլիոն Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հետևորդ ունեցող Ռուսաստանի Դաշնությունում չի կարող լինել պատրիարքություն, կամ նույնիսկ կաթողիկոսություն։ Ընդ որում, դա կարող են անել թեմերը և որևէ մեկը խանգարել չի կարող։ Եթե Նիկոլ Փաշինյանը, Աստված մի արասցե, մնա հայոց պետության ղեկին, իր նպատակն է, ինչպես Արցախում արեց, Հայաստանում էլ ՝ ամեն ինչ ոչնչացնել։ Եթե ժողովուրդը սրան դիմադրություն ցույց չտա, չի բացառվում, որ ընդհանրապես, որպես Հայ առաքելական Սուրբ Եկեղեցու միացյալ կենտրոն, հանդես գա Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմը»,-ասում է Իսագուլյանը։
Այս օրերին, փաստացի, Ռուսաստանի թեմը կրում է ծանր, բայց կարևոր դեր՝ պահպանում դարավոր արժեքները, որոնք փորձում են մարել Հայաստանում։ Եվ եթե Երևանը շարունակի շարժվել դեպի հոգևոր դատարկություն, Մոսկվան կարող է դառնալ այն տարածքը, որտեղ կպահպանվի անկախ ու մաքուր Հայ Առաքելական Եկեղեցին։
Այս օրերին Ռուսաստանի թեմը կրում է ծանր, բայց կարևոր դեր՝ պահպանում դարավոր արժեքները, որոնք փորձում են մարել Հայաստանում։ Եվ եթե Երևանը շարունակի շարժվել դեպի հոգևոր դատարկություն, Մոսկվան կարող է դառնալ այն տարածքը, որտեղ կպահպանվի անկախ ու մաքուր Հայ Առաքելական Եկեղեցին։

Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Հանքարդյունաբերությունը և կենսաբազմազանության պահպանումը․ քննարկում COP17-ի շրջանակում
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել