Սիսիանում և Գորիսում բացվեցին «Մեր Ձևով» շարժման նոր մարզային գրասենյակներ
«Մեր Ձևով» ժողովրդական շարժման այցը Սյունիքի մարզ։ Սիսիանում և Գորիսում բացվեցին շարժման նոր մարզային գրասենյակներ։
Դեկտեմբերի 12-ին մեկնարկեց «Մեր ձևով» ժողովրդական շարժման երկօրյա աշխատանքային այցը Սյունիքի մարզ։
Այցի առաջին օրը շարժման անդամները այցելեցին Գորիս և Սիսիան քաղաքներ, ինչպես նաև եղան Տեղ և Աշոտավան գյուղերում։
Սյունեցիների հետ հանդիպումների ժամանակ շարժման անդամները վերջիններիս ներկայացրեցին շարժման կողմից առաջարկվող՝ հանրապետության մարզային բնակավայրերի զարգացման տեսլականը։
Հանդիպումների ժամանակ տեղի ունեցավ մտքերի փոխանակում վերոնշյալ բնակավայրերի առջև ծառացած խնդիրների և մարտահրավերների շուրջ։
Մասնավորապես, կարևորվել է Գորիս, Սիսիան և Տեղ համայնքների բնակիչների զբաղվածության ապահովման և համայնքային ենթակառուցվածքների վերակառուցման անհրաժեշտությունը։ Անդրադարձ եղավ նաև անվտանգային խնդիրներին։ Շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը ներկայացրեց շարժման պատկերացումները երաշխավորված խաղաղության վերաբերյալ։
Գորիս այցի ընթացքում քաղաքի Մաշտոցի 14 հասցեում պաշտոնապես բացվեց «Մեր ձևով» ժողովրդական շարժման Գորիսի գրասենյակը։ Այցի ընթացքում շարժման ևս մեկ մարզային գրասենյակ բացվեց նաև Սիսիանում, որը գտնվում է քաղաքի Չարենցի փողոց 7 հասցեում։
«Մեր ձևով» ժողովրդական շարժման անդամների աշխատանքային այցը Սյունիք շարունակվում է։ Վաղը շարժման անդամները այցելելու են մարզկենտրոն Կապան, լինելու են նաև Արծվանիկ գյուղում։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Իսրայելական ընտրությունների արդյունքները որոշում են խորհրդարանի կազմը, բայց չեն երաշխավորում նոր կառ...
Կստիպեյի ստորագրել որոշում, որ ՀԱՊԿ֊ի անդամ երկրները իրավունք չունեն վաճառելու զենք Ալիևին. Արշակ Կա...