Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Կոռնիձորի վարչական ղեկավարը հերքում է. անգամ կրակոց չկա Պատերազմը կարող է տարածվել Ուկրաինայից ու Ռուսաստանից դուրս․ աշխարհն ապահովագրված չէ նոր աղետներից․ Արտակ Զաքարյան Իմ գնահատականները իրականությանը շատ մոտ էին․ Շարմազանով 40 րոպեում դեպի Սյունիք․ «Սյունիք» օդանավակայանն ու NovAir-ը՝ TourExpo 2026-ում Տեղի է ունեցել «Անպատշաճ Մտքեր Արդարության և Հեղափոխության մասին» իրավափիլիսոփայական գրքիս շնորհանդեսը Միևնույն է երբեք մեր սպառողը չշահեց, հացի գները ոչ մի տեղ չեն իջել. Հարություն Մնացականյան «Համահայկական ճակատ»-ի 5-րդ համագումարում Արսեն Վարդանյանը վերընտրվեց կուսակցության նախագահ Իշխանությունները խոստովանում են, որ Հայաստան-Եվրոպական Միություն անդամակցության կոնկրետ որոշում ու քայլ չկա․ Արամ Վարդևանյան Այսօր մասնակցեցի «Կանանց հզորացման ակադեմիայի» դասընթացին՝ հանդես գալով Առաջնոդության թեմայով դասախոսությամբ. Էդմոն Մարուքյան Հայաստանի Հանրապետությունը կործանելու մանդատ Փաշինյանը չի ստացել. Ավետիք Չալաբյան Փաշինյանի խոսքերը հենված չեն ոչ գիտելիքի և ոչ էլ հաջողված աշխատանքային փորձի վրա. Հրայր Կամենդատյան Արցախի հարցն ամրագրված է միջազգային իրավունքով` դեռևս ԽՍՀՄ-ի փլուզումից հետո. Աննա Կոստանյան
Հեղափոխականների իշխանությունը շուտով չի կարողանալու վճարել ռեպրեսիվ ապարատի աշխատավարձերը. Հրայր ԿամենդատյանՀայկական նոր դիվանագիտության դեմքը․ կեղտոտ կոշիկներ, ճմռթված կոստյում. Հրայր ԿամենդատյանՄիլիոնների փոխհատուցման պահանջ ԵՊՀ-ին. ընդդիմադիր հայացքներով դասախոսը շահել է դատարանումԱդրբեջանը կա և հավերժ լինելու է մեզ թշնամի պետություն. պետք է սա միշտ հիշել. Արմեն ՄանվելյանԹբիլիսիի տրամվայի գիծը կկառուցի թուրքական «EYE» ընկերությունըՈւգոչուկվու Իվուն պատրաստ կլինի սեպտեմբերյան հավաքինՀայկ Մելիքյանը Կատովիցեում բացեց 5-րդ Հայկական մշակույթի փառատոնըԱդրբեջանը սկսել է Սոթքի ոսկու հանքում պայթեցման աշխատանքներԿասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըՈւիթքոֆը հայտարարել է Մոսկվայում և Կիևում բանակցություններից հետո գրանցված առաջընթացի մասինԱնկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառումներ Երևանում և մարզերումՆիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ ԴանիելյանՀրշեջ-փրկարարները մարել են «Երևանյան» լճին հարակից ձորում բռնկված հրդեհըԹուրքիան ու Ադրբեջանը համատեղ ռազմածովային ԱԹՍ-ների արտադրություն են սկսումԵրևան-Երասխ ավտոճանապարհին «Opel»-ը վրաերթի է ենթարկել 75-ամյա հեծանվորդին․ վերջինս տեղում մահացել էԱրամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ ՄուրսիաՄասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել էՄանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուներըԱրամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին
Մամուլի տեսություն

Արցախի թեմի առաջնորդը պարզերես լինելու ուղիներ է փնտրում․ «Հրապարակ»

«Հրապարակ օրաթերթը» գրում է․

Հայաստանում մոլեգնող հոգեւոր նորոգման գործընթացը պառակտել է նաեւ Արցախի թեմի խորհրդի 8 հոգանոց կազմը: Փաշինյանին միացած թեմի առաջնորդի գործողությունները դատապարտող թեմական խորհրդի հայտարարությունից հետո Արցախի թեմի էջում մի հերքում հայտնվեց. «Խորհրդի առանձին անդամներ քաղաքական նպատակներով իրենց անունից արվող հայտարարությունները վերագրել են Թեմական խորհրդին՝ դուրս գալով Թեմակալ առաջնորդին կից խորհրդակցական այս մարմնի անդամի իրենց ունեցած լիազորությունների սահմաններից»։

Իսկ ամեն ինչ սկսվեց այն բանից հետո, երբ Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոսը տիրադավ մյուս 9 եպիսկոպոսների հետ Փաշինյանի կաբինետ գնաց, հետո էլ նրա անունը հայտնվեց Վեհափառի հեռացումը պահանջող 10 եպիսկոպոսների հայտարարության տակ: Որքան էլ Վրթանես սրբազանը հայտարարությամբ փորձեց համոզել, թե ինքն արցախցիների հետ է՝ նրանց իրավունքների համար պայքարում, եւ Փաշինյանի մոտ էլ դրա համար է գնացել, միեւնույն է՝ սոցցանցային հարթակներում բորբոքված արցախցիները դատափետում էին Արցախ հանձնողի կողմն անցած հոգեւոր առաջնորդին։ Արցախի թեմական խորհրդի անունից այդ ժամանակ հայտարարություն տարածվեց, որը մեկնաբանում էր խորհրդի ատենապետ Լեռնիկ Հովհաննիսյանը, ասելով՝ թեմական խորհուրդը թեմի առաջնորդի դիրքորոշմանը համաձայն չէ։ «Պետք է հստակ արձանագրենք, որ չենք կարող կիսել եւ դատապարտում ենք այդ մոտեցումները, քանի որ դրանք չեն արտացոլում Արցախի ժողովրդի դիրքորոշումն ու սպասումները»,- գրված էր հայտարարության մեջ։ Դրանից մեկ շաբաթ անց թեմի ֆեյսբուքյան էջում այդ հերքման տեքստ տեղադրվեց, թե թեմական ժողով չի եղել, եւ հայտարարությունը մեկ մարդու՝ Լեռնիկ Հովհաննիսյանի մեկնաբանությունն է։

Հովհաննիսյանը նույն օրը մեզ վստահեցրեց, որ խորհրդի մեծամասնության անունից են դատապարտող հայտարարությունը տարածել: «8 հոգի են, մեծամասնությունը՝ 6-ը, տեղյակ է եղել եւ մասնակցել է այդ հայտարարության տեքստի կազմմանը»,- վստահեցրեց  ատենապետը: Իսկ ովքե՞ր են այդ հերքող հայտարարության հետեւում, ո՞ւմ անունից է տարածվել այս տեքստը։ Հովհաննիսյանը ենթադրեց՝ այն գրվել է մի հոգու կողմից, եւ այդ մեկ հոգին Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանն է, որը, մեր տեղեկություններով, անչափ ծանր է տանում իր հասցեին հնչող քննադատությունները, ընկճախտի մեջ է, գրեթե չի շփվում ոչ մեկի հետ։

Տեղեկացանք, որ թեմական խորհրդի հայտարարությունից հետո հոգեւոր թեմի տիրադավ առաջնորդը, այնուամենայնիվ, ուղիներ է փնտրել՝ թեմական խորհրդի որոշ անդամների հետ հանդիպելու համար, եւ փորձել է արդարանալ, ապա նաեւ խնդրել-աղաչել, որ իր նկատմամբ այդքան անողոք չլինեն եւ փորձեն հասկանալ, արդարացնել իր քայլերը, որ մեղմվի իր նկատմամբ արցախցիների վրդովմունքը։ Սակայն նրա հետ հանդիպման համաձայնել են գնալ երկու հոգի, մեկը՝ թեմական խորհրդի անդամ, Քաշաթաղի նախկին պարետ, «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Ալեքսան Հակոբյանը, որը նաեւ Վրթանես եպիսկոպոսի թեզի ղեկավարն է եղել, մտերիմ հարաբերություններ ունի հոգեւոր առաջնորդի հետ, մյուսը՝ թեմի գրասենյակի ղեկավար, թեմի խորհրդի անդամ Մելանյա Բալայանը՝ Արցախի ՀՅԴ-ական պատգամավոր Վահրամ Բալայանի կինը, որը, ասում են, առաջնորդանիստում աշխատավարձ ստացող միակ աշխատակիցն է։ Այդ հանդիպումից հետո Ալեքսան Հակոբյանը զրուցել էր «Հրապարակի» հետո՝ ասելով, որ սրբազանն իրենց տեղկացրել է, որ իրենք վարչապետին հորդորել են դադարեցնել իր քայլերը, հաշտվել կաթողիկոսի հետ, սակայն վարչապետը հայտարարել է, որ միայն մեկ դեպքում կվերանայի իր դիրքորոշումը` եթե կաթողիկոսը հեռանա: «Ուլտիմատում է դրել, իր վերջին խոսքը դա է եղել, եւ դրանով ավարտվել է խոսակցությունը»,- ասել էր Հակոբյանը: Իսկ թե ինչու են Վրթանես եպիսկոպոսը եւ մյուսներն այդ ուլտիմատումից հետո` հենց հաջորդ օրը շարունակել սատարել Փաշինյանի դավադիր ծրագրին եւ երկու օրը մեկ նոր հայտարարություն են տարածում` վերահաստատելով իրենց «դիրքորոշումը», պարզ չէ: Ինքը` Վրթանես եպիսկոպոսը, այդ հարցին խուսափել է հստակ պատասխանել: Սակայն անգամ դրանից հետո թեմական խորհրդի անդամ Ալեքսան Հակոբյանը փորձում է արդարացնել Վրթանես եպիսկոպոսի պահվածքը․ «Ես առաջարկեցի, որ մենք էլ գնանք հանդիպման վարչապետի հետ, նա ասաց, որ չի կարող նման հարցում միջամտել: Ըստ երեւույթին, նա այդ հարցում չի եղել ամենաակտիվը: Նա կարծում է, որ եթե գնացել է որպես Արցախի թեմի առաջնորդ եւ այդպես էլ ներկայացել է, ապա այդ քայլով լեգիտիմացրել է Արցախի կառույցը կառավարական մակարդակներում` որպես գործող կառույց: Մենք սիրում ենք իրար, ներողամտաբար ենք իրար վերաբերվում եւ շարունակելու ենք մեր աշխատանքը: Աղոթում ենք, որ սխալ բաներ չլինեն»։

Մելանյա Բալայանը մեզ հետ զրույցում հաստատեց, որ Ալեքսան Հակոբյանի հետ հանդիպել է թեմի առաջնորդին, այլ հարցերի հրաժարվեց պատասխանել։ Լեռնիկ Հովհաննիսյանն էլ ասաց, որ սխալ է այդ հանդիպումը ժողով անվանելը, ժողով չի հրավիրվել, գուցե մի քանի հոգի հանդիպել են թեմի առաջնորդի հետ, բայց ոչ ինքը։ «Հանդիպելու անհրաժեշտություն, իմաստ չեմ տեսնում, խորհրդի հայտարարությունից առաջ ենք հանդիպել, ամեն ինչ պարզ է` էլ ի՞նչ հանդիպեմ»,- ասաց նա՝ ընդգծելով, որ գուցե թեմի խորհրդի որոշ անդամներ հանդիպեն՝ մարդկային հարաբերություններից ելնելով, բայց խորհրդի հայտարարությունը դրանից չի փոխվում, բոլորը համակարծիք են եղել այն ընդունելիս: «Մեր հայտարարությունն արվել է համախոհությամբ, համատեղ, թեմական խորհրդի անդամներն ազատ են ցանկացածի հետ հանդիպելու, իրենց կարծիքը հայտնելու, ես խնդիր չեմ տեսնում, բայց որ բոլորը համակարծիք են եղել հայտարարության ոգուն ու տեքստին եւ մասնակցություն են ունեցել տեքստը կազմելուն, դա միանշանակ է, կասկած չկա»։

Հարցրինք՝ իսկ ինչո՞ւմ են թեմական խորհրդի որոշ անդամներ արդարացնում թեմի առաջնորդին։ «Մարդը դեռ թեմի առաջնորդ է եւ կարող է հանդիպել․․․ չեմ կարող ասել։ Նույն Ալեքսան Հակոբյանը, Մելանյան համաձայն են եղել հայտարարությանը, ավել բան չեմ կարող ասել»։ Ի դեպ, թեմական խորհրդի կազմը փոխելու իրավասությունը հոգեւոր առաջնորդինն է, բայց դա պետք է հաստատի Վեհափառը։